Անընդմեջ բյուրեղացում....մարմնի բազմաբնույթ թեթևացում, ինքնազգացողության անընդմեջ լավացում....մի խոսքով - յոգա + մրգեր + սիրած գործ..

Անհավանական է թվում, սակայն ես երբ փաստերի հետ ես շփվում, գիտակցությունդ ստիպված ես հարմարեցնել այն ամենին, ինչ տեղի է ունենում ու ամեն քայլին հաստատում քեզ անհավանական թվացող փոփոխությունները.. Վերջիվերջո` ով է որոշում, թե ինչն է անհավանական?:ՃՃ Իմ համար ամենաանհավանականն այն կլինի, որ մարդիկ այդպես էլ չկարողանան բնության հետ ներդաշնակ ապրել: Իսկ այ, օրինակ, գիշերը 4-5 ժամ քնելու հետ մեկտեղ ամառվա շոգին շոգն ընդհանրապես չզգալը այլևս անհավանական չի թվում:ՃՃ


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն

Առավոտ, լուռ ու հանգիստ քաղաք, անճանաչելի Երևան...

 
Ամեն անգամ առավոտյան նորովի զարմանում եմ, թե որքան տարբեր կարող է լինել իմ այս նույն Երևանը օրվա տարբեր ժամերին??! Այս առավոտ էլ մի լավ վայելեցի քաղաքս...հիմա էդպես թարմացած, քաղաքիս հանդեպ լավ տրամադրված, սկսելու եմ առավոտյան յոգայի հերթական դասը: Հետաքրքիր է, քանի հոգի կգան այսօր?:Ճ


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն

Յոգան շոգն էլ է մեղմացնում...այ հենց հիմա, 35 աստիճան է, պիտի որ շոգեմ, չէ? :)) Չեմ շոգում, հեչ չեմ շոգում..

Հատկապես շնչառական վարժությունների ազդեցությունն այս հարցում շատ էական է. մարմինն  այնքան է հարստանում կենսաէներգիայով, որ մեզ համար սովորական դարձած մեծ ու փոքր անհարմարություններն ու անհանգստությունները (ֆիզիկական, մտավոր, հոգևոր) այլևս դադարում են նեղել, մի տեսակ կարծես այլ վառելիքի է անցնում ողջ էությունդ: Դժվար է սա խոսքերով նկարագրելը: Չգիտեմ, արդյոք երաժշտությամբ կամ ինքնարտահայտման այլ ձևերով ինչպես կստացվի դա, սակայն հենց շնչառական վարժություններով, փորձել եմ, մի շաբաթում սկսում է պարզ դառնալ, թե ինչ ինկատի ունեի:

Կրկին օնլայն յոգա` այս անգամ առավոտյան ժամը 8:30

Ես Հայաստանում եմ, ինքը` Շվեդիայում, իմ մոտ առավոտյան 8:30-ն իր մոտ առավոտյան 5:30-ն է::) Ու հետաքրքիրն այն է, որ այդ ժամն ինքն ընտրեց: Հա, անունը Բեատրիս է, մի քանի տարվա ծանոթներ ենք, մի առիթով ասել էի, որ յոգա եմ պարապում, վերջերս նայել էր www.yogayerevan.com կայքս, տեսել էր օնլայն յոգա էջը, ու որոշել, որ պիտի փորձի: Ինչպես կարելի է եզրակացնել` Բեատրիսին օնլայն յոգան ահագին դուր է եկել: Մնում է, որ արթնանա. կսպասեմ ամենաշատը մինչև իմ ժամանակով 8:40, եթե չհայտնվեց, sms կուղարկեմ, ինչպես պայմանավորվել ենք:)

Մտքեր` մարդու էներգետիկ անվտանգության մասին

Այսօր Յոգա կիրարկելիս հիշել էի երբեմնի զգացողություններս ու մտքերս` մարդու էներգետիկ միջավայրի, անվտանգության և այլնի մասին: Երբ նոր էի սկսել Յոգա կիրարկել, շատ տարօրինակ էր պատկերացնելն ու զգալը, թե ինչ տեսակ աններդաշնակ, էներգետիկ առումով թերի ու վտանգավոր միջավայր է քաղաքը... Հետո կամաց կամաց մերվեցի այդ մտքի հետ, ու հիմա զգում եմ, որ Յոգայի դասերի մեջ սա պետք է ներառեմ, ոչ թե որովհետև մարդիկ քիչ հոգս ունեն ու մեկն էլ է պետք ավելացնել..:)) այլ պարզապես որովհետև անկախ ամեն ինչից անհրաժեշտ է իմանալ, որ օրինակ, մեդիտացիա անել պատին հենված չի կարելի, եթե այդ պատը ոչ թե գյուղի տան քարե արդար պատ է, այլ շենքի պանել, բարակ, սառը, անկենդան ու նենգ:)) Եթե այս կարգի նրբություններ չիմանաս, շարունակաբար ինչ որ անտեսանելի խոչընդոտներ կխանգարեն առաջ շարժվել... կարծում եմ պիտի ինչ որ կերպ այս ամենը համակարգեմ ու սկսեմ մաս մաս մատուցել դասերի ընթացքում:


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն

Օնլայն Յոգա

Սքայփ (Skype) ծրագրի մասին լսել եք? Այ հենց այդ ծրագրով մի երկու օր առաջ օնլայն յոգայի դաս ունեցա, Երևան-Ստոկհոլմ: :) Կասեք` իբր Հայաստանում յոգայի հետ կապված բոլոր գործերն արեցինք վերջացրինք, հիմա էլ շվեդիա ենք տեղափոխվել::) ? Բայց մեկը մյուսին չեն խանգարում, մի բան էլ օգնում են: Հետաքրքիր նորամուծություն էր իմ համար, արդեն 4-րդ անգամն էր: Տեսա-զանգ ես կատարում ու էկրանին նայելով անում վարժությունները: Որն է առավելությունը, օրինակ, Յութուբի (Youtube) հանդեպ? Սթայփով կարելի է հարցեր տալ ու պատասխան ստանալ, եթե ինչ որ բան այնքան էլ պարզ չէ, իսկ յոգայում ամեն փոքրիկ դետալ այնքան կարևոր է, որ հաստատ արժե ռիսկերից խուսափել: Խորհուրդ եմ տալիս փորձեք, մինչև հուլիսի 10-ը բաց դասեր եմ անելու, ազատ բոլոր ցանկացողների համար: ինկատի ունեմ օնլայն դասերը:

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն

պրանայամա`

...այսինքն` շնչառական վարժություններ.. այնքան ուժ կա մեզանում, ու այնքան լավ են շնչառական վարժությունները օգնում մեզ զգալ դա...


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Նախ պետք է փորձենք մի քիչ պոկվել մեր թվայնացած կենցաղից, թվերն ու դրանց լիցքերը թողնենք մի կողմ, հետո նոր անցնենք յոգայի վարժություններին...

իսկ լևիտացիա անել պարտադիր չէ. կարևորը ինքնաճանաչումն է
Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Ժամանակն է փորձեք, ինչքան կարելի է լսել ու լսել?:)

Ժամանակն է փորձելու
Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Յոգան միայն վատ չզգալը չէ...յոգան լավ զգալն է...:




Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Յոգան կրակի պես լուսավորում է ու ջերմացնում

Յոգան գեղեցիկ է
Յոգան նուրբ է
Յոգան առաքինի է
Յոգան կանացի է
Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Յոգան ու արվեստը, ֆոտոարվեստը,,


Յոգա տրամադրությամբ արշավ դեպի Գառնի







Մեր Գառնու արշավն անցավ շատ գունեղ, համեղ, բովանդակալից ու արևային տրամադրության ներքո: Բավական շատ զբոսնեցինք, բարձրացանք մոտ 500 մետր, ես գետում լողացա (ու օրինակ ծառայեցի, մյուս անգամ երևի մենակ ես չեմ լինի լողացողը), պիկնիկ արեցինք, նստեցինք մի բարձունքի ու նայեցինք գառնու տաճարին... ու այդ ամենով մաքրվեցինք մեր սիրելի քաղաքի փոշիներից...



Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն

Գնում ենք Գառնի` քաղաքից հանգսանանք

Գառնի կարելի է գնալ առանց մեծ ջանքերի ու ծախսերի, մի լավ զբոսնել տաճարի տակի ձորերում, նստել Ազատ գետի ափին, եթե արև լինի` նաև մտնել գետում թրջվել... Երևանին էլ մոտ է.. Մենք այս կիրակին նվիրում ենք բնաներդաշնակ վիճակներին:




Հիմալայան Յոգայի Կենտրոն Յոգա Երևան Հայաստան մեդիտացիա շնչառական վարժություններ պրանայամա Վեդաներ Ռիգվեդա Յաջուրվեդա Սամավեդա Աթհարվավեդա լոտուս լոտուսի դիրք մտակենտրոնացում ասանա ասանաներ շնչառություն մտախոկում արիական քաղաքակրթություն արիացի արիացիներ Վահագն Վարդումյան Նելլի Մկրտչյան Կարեն Ասատրյան yoga yerevan armenia hayastan pranayama asana meditation lotus federation ֆեդերացիա concentration exercises   մարմնի դիրքեր բուսակերություն բուսակեր առողջ ապրելակերպ սամադհի ին յան ին-յան հեթանոսություն քրիստոնեություն կրոն կրոններ հավատք գիտություն ֆիզիկական մտավոր հոգևոր կամ օմ օում աում om oum aum


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն


Մեր նոր դահլիճը

Յոգան գիտություն է, հինավուրց գիտություն, որն, այնուամենայնիվ, ինչ-որ հրաշքով կարողանում է երբեք չհնանալ: Այն հազարամյակներով բերնեբերան փոխանցվում էր մի սերնդից մյուսին, մինչև որ մ.թ.ա. 2-րդ դարում, Պատանջալի անունով մի իմաստուն մարդ գրի առավ այդ ամբողջ գիտելիքն իր “Յոգա Սուտրա” (Յոգայի մասին աֆորիզմներ) գրքում: “Յոգա Սուտրան” բաղկացած է 196 աֆորիզմից, որոնք զետեղված են 4 բաժիններում. Դրանք են` 1. Սամադհի պադա (Գիտակցություն և Գերգիտակցություն), 2. Սադհանա պադա (Յոգային տիրապետելու ճանապարհները), 3. Վիբհուտի պադա (Հզորություններ) և 4. Կայվալյա պադա (Ազատագրում): Այս գիրքը հետագայում դարձավ աշխարհում եղած Յոգայի դպրոցների գերակշիռ մասի, ինչպես նաև` Յոգային առնչվող բազմաթիվ այլ գիտությունների` փիլիսոփայության, բժշկության և այլ ճյուղերի հիմքերի հիմքը: Մինչև օրս չկա հստակ, վերջնական պատասխան այն հարցին, թե իրականում որքան հին է Յոգա Գիտությունը, և այս բանավեճը դեռ շարունակվում է պատմաբանների ու հետաքրքրված այլ գիտնականների շրջանում, աշխարհով մեկ: Մինչդեռ մեր նպատակն է` ուսումնասիրել, հասկանալ ու մյուսներին փոխանցել այս գիտությունն իր ամենաանարատ տեսքով, այնպիսին, ինչպիսին որ կա հենց ակունքներում, որպեսզի հնարավոր լինի լիարժեք հաղորդել երկար ու ձիգ դարերի ընթացքում հավաքված իմաստությունը:
Յոգա գիտությունն այս վերջին 5000 տարիների ընթացքում անդադար կիրարկվել ու փորձարկվել է անասելի մեծ թվով մարդկանց կողմից, և ապացուցել է, որ մեծագույն դեր ունի մարդու ինքնա-ճանաչման, առողջության պահպանման և զարգացման գործում, թե ֆիզիկական, թե մտավոր և թե հոգևոր առումներով: Ծագելով Արևելքից, հիմնականում Հնդկաստանից, Յոգա Գիտությունն այժմ արագորեն մասսայականություն է վայելում աշխարհի բազմաթիվ երկրներում` ներթափանցելով արդի կյանքի զանազան ոլորտներ, քանի որ այն չափազանց ունիվերսալ է և արդյունավետ:
Հայաստանի հասարակության համար Յոգան նորություն է, սակայն արդեն հասցրել է նկատելի ուշադրության արժանանալ, և, այստեղ ու այնտեղ հայտնվող Յոգայի կենտրոններն արդեն սկսել են աստիճանաբար ավելի ու ավելի լավը դառնալ, ինչը հաճելի զգացողություններ է պարգևում, և իհարկե` հույս:
Ուստի, ողջունում ենք Քեզ Քո սեփական իրականության լրիվ նոր մի կողմի հայտնագործման դաշտում, այն նոր աշխարհի, որն անտեսանելի է անուշադիր հայացքի համար, սակայն բացվում է զննողի առջև, և լի է խորհրդավորությամբ, ոգեշնչմամբ ու Իրականությամբ` ամենաիսկական իմաստով:

երկուշաբթի առավոտյան մեր նոր դահլիճում կհուրընկալենք առաջին այցելուներին։ Իսկ շաբաթ–կիրակի օրերին պիտի քաղաքից անջատվեմ, ինչ որ շատ քաղաքոտվեցի վերջին մի երկու շաբաթվա ընթացքում։

Յոգայի մեր նոր դահլիճը Մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանից մոտ յոթ րոպեի հեռավորության վրա է, ահագին հասանելի ու հարմար տեղում։ Առաջին անգամ եկողներին հանդիպելու եմ վերնիսաժի մոտ՝ Խանջյան փողոցի կողմից, կանգառում։


Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Հիմալայան Յոգայի Կենտրոնի երկրորդ դահլիճը` նույնպես Երևանի Կենտրոնում

Մետրոյի "Հանրապետության Հրապարակ" կայարանից, վերնիսաժի ուղղությամբ, ձախ մայթով քայլում եք ընդամենը 6-7 րոպե, դեպի կինոյի տուն, ապա թեքվում ձախ, մտնում առաջին իսկ դալանով, ուղիղ (առանց աջ թեքվելու) քայլում մինչև բակի վերջ, մտնում նեղ արահետով ներս, ու հասնում մեծ շենքի մուտքին, ուր էլ հենց պետք է մտնեք: 6-րդ հարկում կգտնեք մեզ, արդեն ցուցանակների օգնությամբ:

Կինոդիտումներ

Յոգա Հայաստան
կամ "Restart" :)
Կարճ ասած` մեր Յոգայի կենտրոնը ևս մի նոր տարածք ունի, նորից Երևանի կենտրոնում, այս անգամ` Հանրապետության Հրապարակից ոչ հեռու, Կինոյի տան մոտ: Շուտով քարտեզը կդնեմ, որպեսզի հեշտ լինի գտնելը:


Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Սևանի ափին

Կարոտել էի Սևանի վայրի քամուն ու մաքուր օդը: Լճի ափին արածս այսօրվա երկարատև մտավարժանքն օգնեց ահագին բան հասկանալ: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է գալ մի այսպիսի տեղ ու մտնել բնության տարերքների ազդեցության, գերիշխանության դաշտ, որ պեսզի մեր միջի աղմուկը տեղի տա, կարողանանք իսկապես Լսել ու Տեսնել, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, մեզանում...

Արշավների սեզոնը բացվեց!!!

Շաբաթ-կիրակի արշավ էինք գնացել մի քանի հոգով, ես ուղեկցում էի, կամ, ավելի ճիշտ, օձերին էի փախցնում, մինչև աղջիկները նրանց կնկատեյին:)) դե մեր հայկական օձերն են, մենք իրար հասկանում ենք:) Աննկարագրելի բերկրանք էր ամբողջ ճանապարհը, խոչընդոտներով, անհայտ արահետներ հայտնաբերելով և այլն... Էլ չեմ ասում այս հիանալի հանքային ջրի վաննան, որ ինչ որ բարի մարդիկ են սարքել անհայտ ժամանակներում: Մետաղահամ ջուր էր, առավոտյան էնպես զուլալ, որ ավազանի հատակի բոլոր մանրամասները երևում էին... Ասում են, որ այս ջուրը խմելն էլ, դրանում լոգանք ընդունելն էլ շատ օգտակար է: