Ուսուցիչներ

Սվամի Վեդանանդ. Հիմալայան Յոգայի ուսուցիչ

Մեր 71-ամյա Հիմալայան ուսուցիչը` Սվամի Վեդանանդը, որն այժմ ապրում է Հիմալայներում, մոտ 3500 մետր բարձրության վրա գտնվող իր Վեդայական Աշրամում: Սվամի Վեդանանդը հանդիսանում է Վեդաներից սերող Հիմալայան Յոգայի հազվագյուտ գիտակ, մարդու մտքի ու մարմնի գործունեության մասին խորն ուսումնասիրություններ է կատարել և դեռևս Խորհրդային Միության օրոք շփվել է այլազգի, հատկապես Ռուս գիտնականների հետ` փորձելով զուգահեռներ տանել հնուց հայտնի գիտական տվյալների ու նորագույն գիտության տվյալների միջև: Սվամի Վեդանանդի Աշրամի պատշգամբից երևում է այն լեռնային հատվածը, որտեղով հազարավոր տարիներ առաջ առասպելական Պանդավ եղբայրները պարբերաբար բարձրանում էին Հիմալայան բարձունքները, քանի որ այդ վայրը նաև դեպի Հիմալայների ավելի բարձրադիր մասերը տանող հինգ հիմնական "դարպասներից" մեկն է: Աշրամից ոչ հեռու գտնվող մի սրբատեղիում զետեղված է առասպելական Արի հերոս Շիվայի եռաժանին, ինչի շնորհիվ այս վայրը նաև շատ կարևոր սրբատեղի է Վեդայական քաղաքակրթության կրողների ու ճգնավոր Յոգերի համար:  

________________________________________________________________________________________________________________


Կարեն Ասատրյան․ Հիմալայան Յոգայի ուսուցիչ


Ճամփորդել է Արևելքի երկրներով, Արարատյան լեռներից մինչև Հիմալայներ, ուսումնասիրել է աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթը, կյանքն ու սովորույթները, նպաստել է նրանց ավանդույթների մերձեցմանը, խորապես ուսումնասիրել է մի շարք հնագույն քաղաքակրթություններ: Իր ճամփորդություններով ու կենսափորձով ձեռք բերած արժեքները մատուցել և մատուցում է հանրությանը՝ իր կազմակերպած բնաճանաչողական միջոցառումների, դասընթացների, արշավների, ճամփորդությունների միջոցով: Մի քանի տարի ապրել է Հայոց լեռներում և Հիմալայներում, ուսանել և ուսումնասիրել Արևելքի, մասնավորապես Հնդկաստանի, Իրանի, Թայլանդի բնաճանաչողական, փիլիսոփայական ու հոգևոր զանազան դպրոցներ ու պրակտիկաներ: Դասավանդում է Հիմալայան ՅոգաԵրաշխավորված է անցկացնել Հիմալայան Յոգայի ուսուցիչների վերապատրաստում և տրամադրել երաշխավորագրեր: Ներկայումս կենտրոնացած է Հայաստանում էկո-համայնք հիմնելու ուղղությամբ և կենտրոնում հիմնական դասաժամեր չունի, սակայն ժամանակ առ ժամանակ ընդունում է աշակերտներ՝ անհատական պարապմունքների:

________________________________________________________________________________________________________________


Վահագն Վարդումյան. Հիմալայան Յոգայի ուսուցիչ, Հիմալայան Յոգայի Կենտրոնի համակարգող


Մի քանի տարի ճամփորդել է, այցելելով ավելի քան 30 երկիր, ներառյալ Եվրոպայի մեծ մասը, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Հնդկաստանը: 1996 թվականից ուսանել է Յոգա, ունենալով հայազգի ուսուցիչ, նույնպես ճամփորդ: Հայաստանում մասնակցել է մի քանի հնավայրերի պեղումների, որպես էքսպեդիցիայի նկարիչ: 1999 թվականից ակտիվորեն զբաղվում է ալյընտրանքային և ոչ ֆորմալ կրթությամբ, որպես թրեյներ և թրեյներներ վերապատրաստող: Այժմ Յոգա դասավանդելուն զուգահեռ զբաղվում է նաև ֆիլմարտադրությամբ, որպես պրոդյուսեր: Նաև ուսումնասիրում է Հայկական Լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների մշակույթն ու կենցաղը, ինչպես նաև զբաղվում է այլ քաղաքակրթությունների հետ Հայկական Լեռնաշխարհի մշակութային կապերի համեմատական վերլուծությամբ: Հանդիսանում է "Էկոաշրամ" միջմշակութային կենտրոն կազմակերպության փոխնախագահը և "Կյանքի ճամփորդություններ" զբոսաշրջային նածաձեռնության համահեղինակ: Տարբեր սեզոններին կազմակերպում է բնաճանաչողական, կոփման արշավներ դեպի Հայաստանի չքնաղ լեռները: Այս ամենից զատ նաև օժանդակում է Կարեն Ասատրյանին՝ Հայաստանում էկո-համայնքի ստեղծման գործում և այդ կապակցությամբ շաբաթվա մեջ մի քանի օր բացակայում է Երևանից: Վահագնը Հիմալայան Յոգայի Կենտրոնի Յոգայի ավագ ուսուցիչներից մեկն է: Վերապատրաստվել է Հնդկաստանում, Դելիում և Հիմալայներում, 2006-2007 թ.՝ ստանալով Հիմալայան Աշտանգա Յոգայի ուսուցիչ որակավորումը: Երաշխավորված է անցկացնել Հիմալայան Յոգայի ուսուցիչների վերապատրաստում և տրամադրել երաշխավորագրեր:

Ահա մանրամասն հարցազրույց Վահագն Վարդումյանի հետ` Հիմալայան Յոգայի մասին


________________________________________________________________________________________________________________


Անդրանիկ Աթովանց Հիմալայան Յոգայի ուսուցիչ, Հիմալայան Յոգայի Կենտրոնի ավագ դասվար

Անդրանիկ Աթովանցը Յոգայի հետ առաջին առնչությունը ունեցել է 1987 թվականին՝ գրականության օգնությամբ։
Այնուհետև 1996 թվականից ուսումնասիրել է Հիմալայան Յոգա հայազգի ուսուցչի մոտ։
1999 թվականին մեկնել է Ռուսաստան և գործերի բերումով 11 տարի անցկացրել այնտեղ։
2003-2004 թթ, ուսանել է Նիժնի Նովգորոդ քաղաքի «Մարդու Էկոլոգիաի Ակադեմիա» ուսումնական հաստատությունը՝ Պրադիպիկա Յոգա համակարգի հիմքի վրա։
Կուրսային աշխատանքը գրել է Հիմալայան Յոգայից ստացած գիտելիքների հիման վրա։

2010 թվականին վերադարձել է Հայրենիք և գործունեություն է ծավալել Յոգայի ճանաչողական և առողջարարական սկզբունքները տարածելու ուղղությամբ։
Հիմալայան Յոգայի գիտելիքների շնորհիվ արդեն  կարողացել է օգնել մի շարք մարդկանց՝ անբուժելի համարվող մի քանի հիվանդությունների հաղթահարման առումով։
Յոգային զուգահեռ ուսումնասիրել է նաև մարտարվեստներ։
1996 թվականից Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի մարզիչ է։ Այժմ ունի 2 դուանի վարպետության որակավորում։
Դասավանդում է ուշուի՝ նան ցյուան, չան ցյուան, թայ չի ցյուան և սանդա ոճեր։
հեռ.  077 039 931, և 055 039 931


________________________________________________________________________________________________________________


Նելլի Մկրտչյան` Հիմալայան Յոգայի կրտսեր ուսուցչուհի



Ծնվել և մեծացել է Հայաստանում, ապա մեկնել ՌԴ, մոտ 6 տարի ապրել ու աշխատել Մոսկվայում: Յոգա ուսանել և վերապատրաստվել է որպես ուսուցիչ Մոսկվայում, ապա, վերադառնալով Հայաստան, քննաշրջան անցել մեր կենտրոնում, վերապատրաստվել որպես Հիմալայան Յոգայի կրտսեր ուսուցչուհի և սկսել դասավանդել:


________________________________________________________________________________________________________________


Հիմալայան Յոգայի Կենտրոն

Հունվարի 15, 2015 թ., Երևան, Հայաստան