Առավոտյան խումբ

Օրերը`

Ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, առավոտյան ժամը 8:45-ից 10:30



Մոտ մեկուկես ժամ տևող այս պարապմունքները ներառում են`

1. Մոտ 10-15 րոպե շնչառական վարժություններ / պրանայամա,
2. Հանգիստ` շնչառական վարժությունների արանքում և ցիկլի վերջում,
3. Մոտ 15 րոպե մկանների տաքացում կամ ինքնամերսում,
4. Յոգայի ֆիզիկական դիրքեր / ասանաներ,
5. Հանգիստ` դիրքերի արանքում, ըստ խմբի կարիքների,
6. Հանգստի դիրք ասանաների ցիկլից հետո` շավասանա, ապա՝ 
9. Կարճ հարց-պատասխան, մոտիվացիոն բլից զրույց:

Նշված հերթականությունն էլ, տարբեր հատվածներն էլ որոշ ճկունություն ունեն, ինչը բխում է տվյալ դասի մասնակիցների պատրաստվածության աստիճանից, ինքնազգացողությունից, տրամադրությունից, օրվա էներգետիկ դաշտից, օրվա կենսառիթմերից ու էլի այլ շատ միմյանց փոխկապակցված գործոններից: Դրանք նկատելը ձեր խնդիրը չէ, ես դա ինքս սիրով անում եմ, բայց միշտ ուրախ եմ, երբ ինձ օգնում են զգալ խումբը` անկեղծ ու թափանցիկ մոտեցմամբ, որի շնորհիվ արդեն բոլորս ենք միմյանցից սովորում: Սովորելը սակրալ բան է, առողջ միջավայրում այն չի կարող միակողմանի լինել: Բոլորս ենք սովորում, անընդհատ:  

Շնորհակալ ենք Surya Yoga House-ի թիմին`Յոգայի այս գեղեցիկ սրահում մեզ հյուրընկալելու համար:

Սիրով` Վահագն Վարդումյան
հեռ. 094310374