Կանոններ

Սիրելի այցելու.
Այս կանոնները ոչ թե ձեզ սահմանափակելու, այլ մի քանի կարևոր պայման հուշելու դեր ունեն: Խնդրում ենք ընթերցեք ու փորձեք հնարավորինս հետևել դրանց:
Կանխավ շնորհակալ ենք:


Խնդրում ենք գալ 15 րոպե շուտ, որպեսզի հասցնեք փոխվել, լրացնել հանդերձարանում դրված այցաթերթիկն ու ժամանակին միանալ պարապմունքին։ 

Խնդրում ենք պարապմունքի գալուց առնվազն երկու ժամ առաջ տեղեկացրեք մեզ` զանգահարելով Վահագնին (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ)` 055 310379 կամ Նելլիին (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ` 055 560432  հեռախոսահամարներով։ 

Գալիս ձեզ հետ բերեք թեթև ու հարմարավետ, ցանկալի է՝ ոչ սինթետիկ, ոչ սղլիկ մակերեսով սպորտային տիպի հագուստ (որ հագնում եք միայն Յոգա կիրարկելիս, տանը կամ մեզ մոտ), նաև մեկ զույգ գուլպա: 


  1. ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է` սրահ մտնելուց առաջ հեռսխոսն անջատեք կամ դրեք այն "silent" (սուսուփուս) ռեժիմի վրա, առանց վիբրացիայի:
  2. Սնունդ ընդունեք դասի սկզբից առնվազն 1,5 - 2 ժամ առաջ, որպեսզի հասցնեք մարսել և թեթև մասնակցել դասին:
  3. Եթե ծարավ եք` դասից ամենաքիչը մոտ 15 րոպե առաջ կարող եք ջուր խմել, սակայն հյութեր, թեյ, կաթ, սուրճ, կակաո և այլ նման ըմպելիքներ ընդունելուց հետո անհրաժեշտ է առնվազն 45 րոպե սպասել, ապա նոր սկսել Յոգայի դասը: 
  4. Ոչ ինտենսիվ, միջին բարդության դասից հետո սնունդ ընդունել կարելի է առնվազն կես ժամ հետո (խորը ու երկարատև վարժություններ, ինչպես նաև` շնչառական ցիկլ անելուց հետո պիտի առնվազն 1 ժամ անցնի, մինչև սնունդ ընդունելը): 
  5. Դասից մոտ 15 րոպե հետո կարող եք ջուր խմել, իսկ մոտ կես ժամ հետո արդեն նաև թեյ, կաթ, հյութեր և այլն:
  6. Դասին պետք է գալ առնվազն 10 րոպե շուտ, որպեսզի հասցնեք փոխվել և լրացնել այցաթերթիկը:
  7. Եթե ուշացած եք եկել` անձայն մտեք, փոխվեք ու միացեք դասին: Քանի որ մենք սրահն օգտագրծում ենք որպես հանդերձարան, ուշանալու դեպքում կարող եք փոխվել Լոֆթ-ի խոհանոցից դեպի ձախ` զուգարանների կողքը գտնվող սենյակում: Հիշեք, որ աղմուկ անելով դուք կարող եք խախտել դասի ներդաշնակությունը:
  8. Այցաթերթիկը միշտ դրված է հանդերձարանում; խնդրում ենք հետևողականորեն լրացրեք այն ամեն անգամ: Եթե չեք հասցնում դասից առաջ լրացնել, ուրեմն արեք դա դասից հետո: Սա կարևոր է, քանի որ մենք այցաթերթիկի օգնությամբ հետևում ենք ձեր հաճախումներին: 
  9. Դասը սկսվում է ուղիղ երեկոյան ժամը 19:00-ին, ավարտվում ժամը 20:30 (երբեմն դասերը երկար են տևում)
  10. Ունեցեք հարմարավետ, թեթև հագուստ:
  11. Գորգիկներ այս պահին ունենք, որոնցից կարող եք օգտվել, սակայն, եթե ցանկանաք ունենալ ձեր սեփական գորգիկները, որոնք կօգտագործեք միայն դուք, կհուշենք, թե որտեղից կարելի է դրանք գնել: Հագուստն էլ, գորգիկներն էլ հնարավոր է թողնել հանդերձարանում` ամեն անգամ տանել բերելուց խուսափելու համար:
  12. Զուգարանները գտնվում են Լոֆթ-ի խոհանոցից դեպի ձախ:
  13. Դասից առաջ նախընտրելի է լիովին դատարկել մարսողական համակարգը:
  14. Ցանկության դեպքում կարող եք ձեզ մոտ պահել փոքրիկ բլոկնոտ` տեսական դասերի ժամանակ գրառումներ կատարելու համար:
  15. Դասերի վերջում մի քանի րոպե հնարավոր է տրամադրել հարց ու պատասխանին:
  16. Սրահում կա հարմար անկյուն` ձեր պայուսակներն ու այլ կարևոր իրերը դնելու համար, ուստի խնդրում ենք դասից առաջ ազատվել ձարդերից, որպեսզի դասի ժամանակ դրանով չշեղվենք:
  17. Եթե առաջին անգամն եք այցելում` մի ուշացեք, եկեք ամենաուշը 18:45, այլապես մենք դասը սկսած կլինենք և չենք կարողանա ձեզ դիմավորել:
  18. Եթե առաջին անգամ չեք գալիս ու գիտեք, թե ինչպես գալ սրահ, ապա խնդրում ենք անձայն փոխվեք, լրացրեք այցաթերթիկը ու միացեք դասին` զբաղեցնելով ազատ մնացած որևէ գորգիկ:
  19. Կանանց խորհուրդ է տրվում մենստրուալ ցիկլի պիկ օրերին բաց թողնել դասերը, սակայն որոշ կանայք անհատական առանձնահատկություններից ելնելով՝ շարունակում են կատարել որոշ վարժություններ: Ամեն դեպքում դա պահանջում է փորձ ու գիտելիք, ուստի հատկապես նորեկներին խնդրում ենք զգուշորեն մոտենալ այս հարցին: Նախապես այս պատճառով բացակայելու մասին տեղեկացնելու դեպքում բացակա օրերի աբոնեմենտը մնում է ուժի մեջ:
  20. Բոլոր հարցերով դիմեք մեզ հետևյալ հեռախոսահամարներով` (055) 310379, (091) 310379 (Վահագն) կամ (055) 560432 (Նելլի),  կամ գրեք մեզ facebook-ով.
    Վահագն` https://www.facebook.com/vahagn.vardumyan
    Նելլի` https://www.facebook.com/nel.lik.3 կամ 

Մի քանի հավելում.

Մենք վարժություններից հետո հանգստանալու երկու հիմնական ձև ունենք. Շավասանայով և Պինդասանայով: Շավասանայով հանգստանալիս հաճախ պետք է լինում ծածկվել, որպեսզի մարմնի ինքնապաքինման պասիվ ռեժիմում չմրսեք: Սրահում կան ծածկոցներ, նախապես վերցրեք, որպեսզի ընթացքում մյուսներին չանհանգստացնեք:


Հիմալայան Յոգայի Կենտրոնի խումբը Facebook-ում` https://www.facebook.com/groups/HimalayanYogaCenter/ (փակ խումբ է, ուստի անհրաժեշտ է գրանցվել` նորություններին հետևելու և խմբի անդամների հետ շփվելու համար)

Հիմալայան Յոգայի Կենտրոնի էջը Facebook-ում` https://www.facebook.com/YogaArmenia


Հիմալայան Յոգայի Կենտրոն

Հունվարի 2, 2015թ., Երևան, Հայաստան

Բոլոր հարցերով կարող եք դիմել Վահագն Վարդումյանին
էլ. փոստ` vvardumyan@gmail.com
հեռ. 055 310379  և   091 310379