Յոգայի դասընթաց Հիմալայան Յոգայի Կենտրոնում, Երևանում



Մեր առաքելությունն է` հնարավորինս անաչառ ու մատչելի ձևով հայ հասարակայնությանը ներկայացնել Յոգա գիտության ու փիլիսոփայության ամենատարբեր ասպեկտները, որպես հակակշիռ` Յոգայի մասին այժմ մոդայի ալիքի տակ, զանազան կրոնական դպրոցներից (Բուդդայական, Կրիշնայական, Ջայնիստական, Տանտրիկ և այլ) Հայաստան ներհոսող կեղծ ու կիսատ գաղափարների: Մեր նպատակն է տարանջատել սկզբնաղբյուրներից ծագող Յոգան (Վեդայական Յոգան)` Յոգայի միջին դարերում սկիզբ առած Բուդդայական և այլ կրոնական ազդեցություններով տեսակներից, որոնց առաջացման հիմնական դրդապատճառներն են եղել զանազան կրոնական առաջնորդների վատ տեղեկացվածությունը, սանսկրիտ բարդ լեզվի վատ իմացությունը (որով գրի են առնվել Յոգայի մասին բոլոր գիտելիքները), ծուլությունը, այս կամ այն նեղ կրոնական նպատակների իրականացման ձգտումը, ալկոհոլի ու այլ թմբիրների ազդեցության տակ "մարգարեանալու" արատավոր հակումները և այլն: Մենք Հիմալայան Յոգայի մեր դասընթացները մի ժամանակ անց էինք կացնում Երևանի կենտրոնում գտնվող նորաբաց ԼՈՖԹ Ինքնազարգացման Կենտրոնի գեղեցիկ ու հարմարավետ սրահում: Հատկապես ջերմ հիշողություններ են մնացել առավոտյան վաղ (6:00-7:00-ին սկսվող, նույնիսկ ձմռանը) դասընթացից, որի անցկացման համար ԼՈՖԹ Ինքնազարգացման կենտրոնի թիմը Յոգայի սրահը մեզ էր տրամադրել անվճար: Եվ չնայած մենք այժմ տարբեր հեռահար ծրագրերով (ուղղակի ու անուղղակի կերպով Յոգային առնչվող իհարկե, օրինակ՝ աշխարհի ամենաերկար քայլարշավային արահետներից մեկի՝ Տրանսկովկասյան Արահետի ստեղծումը) շատ ենք զբաղված և մեր թիմի անդամներից մի քանիսը վերջերս ստիպված էին ժամանակավորապես դասընթացը դադարեցնել, այնուամենայնիվ, մենք ձեզ հետ կապի մեջ կլինենք ու սիրով կկիսվենք Յոգայի աշխարհի հրաշքներով, այս կայքի թարմացումների ու ֆեյսբուքյան մեր խմբի օգնությամբ: Նաև՝ սիրով հուշում ենք ձեզ, որ Յոգայի դասերը ԼՈՖԹ-ում չեն դադարել, պարզապես շարունակվում են այլ թիմերի նախաձեռնությամբ: Մանրամասների համար զանգահարեք ԼՈՖԹ 043408864 հեռախոսահամարով: Եթե որոշեք այցելել ԼՈՖԹ, ապա հասցեն սա է` Երևան, Մոսկովյան փ. 3, նախկին Աճառյան Համալսարանի շենքի տակ, մուտքը` բակի ետնամասի կողմից, ինչպես նշված է մեր այս խմբում տեղադրված քարտեզում:
Հիմալայան Յոգայի դասընթացի հաճախելու համար կարող եք դիմել մեր ավագ դասվարներից Անդրանիկ Աթովանցին , զանգահարելով 077039931 կամ 055039931:



Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: Յոգան իր հիմքում որևէ կապ չունի ու չի կարող ունենալ Բուդդիզմի, հինդուզմի կամ այլ կրոնական համակարգերի հետ, ուստի մեր խմբում դրված ցանկացած երկիմաստ նյութ, որն ունի ուղղակի կամ անուղղակի կերպով Յոգան կրոնի անունից ներկայացնելու կամ կրոնական քարոզ անելու միտում` կհեռացվի ադիմինիստրատորների կողմից: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:





Բոլոր այլ հարցերով կարող եք դիմել կենտրոնի հիմնադիր և ավագ դասվար Վահագն Վարդումյանին
էլ. փոստ` vvardumyan@gmail.com
հեռ. 055 310379  և   091 310379