Հավաստագրեր

Մեր Կենտրոնի ուսուցիչ Վահագն Վարդումյանի Յոգայի հավաստագիրը՝ տրված Դելիի "Արյա Պրատինիդհի Սաբհա" կազմակերպության Աշրամի կողմից: Այս հավաստագրով Վահագն Վարդումյանը որակավորվել է որպես Հիմալայան Յոգայի (Յոգայի ամենադասական, Վեդայական դպրոցի) ուսուցիչ և վերապատրաստող: Կենտրոնի անձնակազմի մյուս անդամները ևս, մեզ մոտ անցնելով ուսուցում, ստանում են Հիմալայան Յոգայի Ուսուցիչ որակավորումը՝ "Արյա Պրատինիդհի Սաբհա" կազմակերպության ուսուցման որակական չափանիշներին համապատասխան և կարող են ուսուցանել այս կազմակերպության հովանու ներքո, այնպիսի կենտրոններում, որոնք գործում են Յոգայի դասական, ոչ կրոնական մատուցման սկզբունքների պահպանմամբ:
Հիմալայան Յոգայի Կենտրոնը հանդիսանում է "Արյա Պրատինիդհի Սաբհա" կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Հարավային Կովկասում, Ռուսաստանում և Եվոպայում: 
Վահագն Վարդումյանի 2006-2007 թթ.-ին Հնդկաստան կատարած այցելության առիթը "Արյա Պրատինիդհի Սաբհա" կազմակերպության կազմակերպած միջազգային մեծածավալ միջոցառումն էր, որ կոչվում է "Արյամահասամմելան" և կազմակերպվում է գրեթե ամեն տարի, Հնդկաստանի որևէ նահանգում` նպատակ ունենալով միավորել արիական քաղաքակրթության գանձերի պահպանությամբ զբաղվող անհատներին ու կազմակերպություններին: Այս միջոցառմանը մասնակցեց ավելի քան 100000 մարդ աշխարհի 100-ից ավելի երկրներից: Միջոցառման ընթացքում Վահագնը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես հնդիկ, այնպես էլ բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում սերտ կապեր են հաստատվել աշխարհի տարբեր ծայրերում հինավուրց քաղաքակրթությունների ուսումնասիրմամբ զբաղվող նախաձեռնությունների հետ: Վահագնը մասնակցել է "Sհining Network" կոչվող ուսանողական շարժման հիմնադրմանը Դելիում, ինչպես նաև` Agniveer Համաշխարհային Վեդայական ծրագրի ստեղծմանը, որն ակտիվորեն գործում է մինչև այսօր:

Հիմալայան Յոգայի Կենտրոն
2013թ., Երևան, Հայաստան