Monday, September 8, 2014

Հիմալայան Յոգայի կենտրոնը Երևանում ժամանակավորապես դադարեցրել է դասերը, ես Գառնու մոտ բնության գրկում եմ պարապում, կամ Երևանում բացօթյա (օրինակ` Բուսաբանական այգում), իսկ Նելլին սեպտեմբերի վերջերից կվերսկսի իր դասերը Երևանում

Ողջույն սիրելի այցելու,
Իմ` Երևանից հաճախ բացակայելու կապակցությամբ մեր կենտրոնի Մհեր Մկրտչյան փողոցի վրա գտնվող սրահում դասընթացը դադարեցրել եմ, սակայն ժամանակ առ ժամանակ  բնության գրկում, օրինակ Երևանի Բուսաբանական այգում, Ծիծեռնակաբերդում կամ Թումանյանի այգում անց եմ կացնում պարապմունքներ, որոնց ներկա գտնվելու համար անհրաժեշտ է կապվել անձամբ իմ հետ, նախապես, թե օրն ու ժամը պայմանավորվելու, թե այլ մանրամասներն իմանալու համար:
Կենտրոնի Երևանի սրահում դասերիս ժամանակավոր դադարեցումը, Երևանյան սրահի վայրի նախատեսվող փոփոխությունն ու Երևանից դուրս կենտրոնի նոր տարածքի ստեղծումը մեր գործունեության նոր փուլի հետ են կապված, որով նախատեսվում է մեր լեռների ու գետերի ներքո ավելի խորը վարժանքների անցկացում, արդեն ավելի խորը անհատական մոտիվացիա ու ինքնակատարելագործման ձգտում ունեցող անհատների հետ:
Նելլին, որ նույնպես դասավանդում է մեր կենտրոնի շրջանակներում, այժմ գտնվում է արձակուրդում և իր դասերը կվերսկսի հավանաբար ս.թ. սեպտեմբերի վերջերից: Նելլիի դասերի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք այս կայքը կամ մեր ֆեյսբուքյան խումբը, կամ գրեք անձամբ Նելլիին nellinene@gmail.com էլեկտրոնային հասցեյով, կամ զանգեք 055560432 հեռախոսահամարով:


Վերջին մի քանի տարվա` Երևանում դասընթացների անցկացման փորձը հերթական անգամ ապացուցեց, որ քաղաքի պայմաններում պարապելը երբեք չի կարող համեմատվել քաղաքից դուրս, վայրի բնությանը մոտիկ, հզոր էներգետիկ դաշտ ունեցող վայրերում պարապելու հետ: Իմ այս որոշման կայացմանը նպաստեց նաև տարվա ընթացքում Հայաստանից ու Երևանից գործի բերումով հաճախակի բացակայելուս փաստը, որը կապված է տարբեր երկրներում մշակութային ու կրթական զանազան միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև` Յոգայի դասընթացների անցկացման հետ: Մեր կենտրոնի մյուս դասվարներից Նելլին կշարունակի Երևանում դասընթացը, որպեսզի քաղաքի հետ կապը չկտրվի, սակայն ես այսուհետ առաջնային եմ համարում անհատական կամ փոքր խմբերով հանդիպումները, որոնց ընթացքում նորեկներին տրվող պարապմունքների համակարգը ենթակա է անհատական հետևողական կատարման ու ինձ հետ պարբերական հանդիպումների միջոցով ուղղորդման: Սա հեշտացնում է գործը` միաժամանակ հիմքեր ստեղծելով ավելի անհատական ու նպատակաուղղված պարապմունքների համար: Բնականաբար ոչ բոլորն են այս մոտեցումը նախընտրրում, ինչը լրիվ օրինաչափ է:

Հուսով եմ, որ այս փոփոխությունը խոչընդոտ չի լինի այն բոլորի համար, ովքեր իսկապես մոտիվացված են ինքնակատարելագործման ճանապարհով գնալ, այլ ոչ թե պարզապես մոդայի համար հաճախել Յոգայի: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր հինավուրց բնարվեստներից մեկն է ու պիտի վերապրեցնենք, որպեսզի այն նույնպես ծառայի մեր երկրին ու քաղաքացիներին:

Սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին:
Գրեք vvardumyan@gmail.com հասցեիս կամ զանգեք 055310379 համարով:

Հարգանքով` Վահագն

Tuesday, April 9, 2013

Առավոտյան խումբ (այս էջի տեղեկությունները թարմացման կարիք ունեն)


(այս էջի տեղեկությունները թարմացման կարիք ունեն)
Ողջույն,
Մեր առավոտյան խմբի դասերը վարում է Նելլին: Ահա օրերն ու ժամերը․

Երկուշաբթի - 8:30 - 9:30
Չորեքշաբթի - 8:30 - 9:30
Ուրբաթ - 8:30 - 9:30

Եթե որոշել եք գալ՝ խնդրում ենք զանգով տեղեկացրեք նախորդ օրը, ամենաուշը մինչև երեկոյան ժ․10:00-ը:

Հետևյալ հղումներով ծանոթացեք հաճախելու կանոններին և աբոնեմենտների կարգին:

Գրանցվելու համար կարող եք մեզ հետ կապվել էլեկտրոնային փոստով vvardumyan@gmail.com, կամ հեռախոսով` 055 310379 (Վահագն) և 055 560432 (Նելլի)

Ֆեյսբուքյան մեր խմբում գրանցվելու համար սեղմեք այստեղ:


Հարգանքով`
Վահագն և Նելլի,
Հիմալայան Յոգայի Կենտրոն
Երևան, Հայաստան, 14 նոյեմբերի, 2013թ.

Thursday, March 14, 2013

Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը

Կանանց միամսյակի առթիվ Հիմալայան Յոգայի Կենտրոնն առաջարկում է հետևյալ ակցիաները.

1. 4 դասի աբոնեմենտ ձեռք բերելով` նվեր կստանաք մեկ դաս

2. 8 դասի աբոնեմենտ ձեռք բերելով` նվեր կստանաք երկու դաս
3. 12 դասի աբոնեմենտ ձեռք բերելով` նվեր կստանաք երեք դաս
4. Ձեզ հետ նոր հաճախորդ բերելով` նվեր կստանաք 1 դաս, + վերը նշված պայմանները, 2 հաճախորդ բերելով` 2 դաս, 3 հաճախորդ բերելով` 3 դաս, և այդպես շարունակ
5. Շաբաթը 3 դասի պարտաճանաչ հաճախողին` 1 “Լեռնային Հրաշք” թեյի հավաքածու
6. Միևնույն ընտանիքից երկու և ավելի հաճախորդների համար նախատեսել ենք նվեր` “Ոգելամպեր” (հատակի փոքրիկ լամպեր)
7. Մեր սրահում ներկայացված Ոգեզարդերից կամ Ոգելամպերից գնելով` նվեր կստանաք 1-5 դաս, գնումից կախված

Առաջարկում ենք նաև Յոգայի նվեր քարտեր, որոնցով դուք թե՛ կուրախացնեք ձեր մտերիմներին, թե՛ թարմություն և ուժ կհաղորդեք նրանց:


Ի դեպ` արդեն ձևավորվել է մեր Յոգայի առավոտյան խումբը, որի մասին տեղեկացեք այստեղ:

Մանրամասների համար գրեք անհատական հաղորդագրություն Վահագնին կամ Նելլիին, կամ զանգահարեք Վահագնին` (055) 310379, Նելլիին` (055) 560432 հեռախոսահամարներով:


Մարտ 2013, Երևան, Հայաստան