բալլադ մոմի լույսի մասին :Ճ


Մեդիտացիաների ժամանակ հաճախ մոմն է հայտնվում մեր խորհրդավոր շրջանի մեջտեղում, որպես նյութական աշխարհի ամենախորհրդավոր երևույթներից մեկը, որպես մի պատուհան տարբեր չափումների միջև.. մոմի լույսն օգնում է կենտրոնանալ, տարբեր առումներով մաքրում է միջավայրը, ներթափանցում է մեր ներաշխարհ ու բյուրեղացնում է մեր մտակառուցվածքները.. հիանալի հավելում է մեդիտացիաների տարբեր տեսակների համար:

հինգշաբթի երեկոյան` նորից աստղա-յոգա (բաց երկնքի տակ)

մեդիտացիան կփորձենք ավելի երկար անել, մոտ քսան րոպե: Ինքնամերսումն էլ սկզբից կանենք: հանդիպում ենք քաղաքում, ու բոլորով միասին գնանք:

պրանայի կղզի - մեծ քաղաքում


դե ինչից սկսեմ? Որ մեկն ասեմ? Մի երկու ժամ յոգա արեցինք բնության մեջ, թարմացանք, զվարճացանք, առույգացանք ու ցրվեցինք տներով: Չէ, բնության մեջ լրիվ ուրիշ ա... Շ~~~ատ լավ ա է ախր...