Ազատաջրում

Գառնու Ազատ գետում Ազատաջրման 2015 թվականի առաջին մեծ արարողության տեսագրությունից մի փոքրիկ հատված: Մասնակցեցին ավելի քան 35 հոգի` տարբեր տարիքի երեխաներ, կայանք ու տղամարդիկ, 5 տարեկան երեխայից մինչև 70-ամյա պապիկ:


Ինչպես ազատաջրվել?

1. Նախ պետք է համոզվել, որ հաղթահարել եք վախը. մեր կենսաէներգիան բնականոն ռիթմով է աշխատում առանց վախի,
2. Լավ կլինի խուսափեք շատ հագուստով ջուրը մտնելուց, որովհետև դա ավելի է մեծացնում սառչելու հավանականությունը. թեթև լողազգեստը հերիք է, որ մաշկի ծակոտիները շնչեն, արևով կամ օդով մարմինը տաքանա,
3. Եթե սկսնակ եք, կամ պարզապես ուզում եք մի քիչ ավելի հարմարավետ դարձնել այս արարողությունը, ջուրը մտեք ինչ որ ռետինե հողաթափերով, որպեսզի չլարվեք ջրում եղած քարերից, կոորդինացիայի վրա չշեղվեք: Սա սկզբում, հետո սրա կարիքը կարող է չլինել,
4. Մի սրբիչ կամ ծածկոց կամ գորգիկ ունեցեք ափին, որպեսզի ջրից դուրս գալուց հետո, հենց որ կարիք զգաք հագնվելու, կանգնելու տեղ ունենաք,
5. Ջուրը մտնելուց առաջ մի քանի անգամ գլուխն ու դեմքը թրջեք սառը ջրով, մտքով շնորհակալություն հայտնեք, կամ գոնե զգացեք, ջրի ու բնության ու Արարչի հանդեպ,
6. Անշտապ, հանգիստ քայլերով մտեք ջուրը, հասեք մոտավորապես մինչև գոտկատեղը ծածկող խորության,
7. Արտաշնչեք օդը, ձեռքերը միացրեք, թեթև շունչ քաշեք ու գցվեք ջուրը, անպայման գլխով, լիովին ջրում սուզվելու նկատառումով,
8. Ջրում մնացեք որքան հաճելի է,
9. Դուրս գալուն պես արտաշնչեք, կարող եք նույնիսկ, եթե կարիք զգաք, բարձր ձայն հանել ու հանել լարվածությունը,
10. անշտապ քայլերով, առանց որևէ վախերի, թե կսառեք, դուրս եկեք ջրից ու սրբվեք, հատկապես արագ չորացրեք մազերը,
11. Հագնվելուն պես կզգաք, թե ինչ է նշանակում դրախտ բառը:),
12. Մոտ մի 20 րոպե, կես ժամ ոչինչ ոչ կերեք, ոչ խմեք, թող մարմինը մի լավ restart լինի, ներքին բոլոր օրգան-համակարգերը թարմացվեն ու նորից մտնեն բնականոն ռիթմի մեջ` նոր ուժերով,
13. Նախ մրգերով, բուժիչ խոտաբույսերի թեյով կամ նման թեթև հաճելի էներգիաներով լցվեք: Բացառեք ալկոհոլի մասին նույնիսկ մտածելը, էլ չեմ ասում սիգարետի: Օրգանիզմ է, կարող է դեռ էլի պետք գալ, չարժէ նման փորձության ենթարկել;-)

Վահագն Վարդումյան
13 հունվարի, 2015 թվական

էլ. փոստ` vvardumyan@gmail.com
հեռ. 055 310379  և   091 310379