Մտքեր` մարդու էներգետիկ անվտանգության մասին

Այսօր Յոգա կիրարկելիս հիշել էի երբեմնի զգացողություններս ու մտքերս` մարդու էներգետիկ միջավայրի, անվտանգության և այլնի մասին: Երբ նոր էի սկսել Յոգա կիրարկել, շատ տարօրինակ էր պատկերացնելն ու զգալը, թե ինչ տեսակ աններդաշնակ, էներգետիկ առումով թերի ու վտանգավոր միջավայր է քաղաքը... Հետո կամաց կամաց մերվեցի այդ մտքի հետ, ու հիմա զգում եմ, որ Յոգայի դասերի մեջ սա պետք է ներառեմ, ոչ թե որովհետև մարդիկ քիչ հոգս ունեն ու մեկն էլ է պետք ավելացնել..:)) այլ պարզապես որովհետև անկախ ամեն ինչից անհրաժեշտ է իմանալ, որ օրինակ, մեդիտացիա անել պատին հենված չի կարելի, եթե այդ պատը ոչ թե գյուղի տան քարե արդար պատ է, այլ շենքի պանել, բարակ, սառը, անկենդան ու նենգ:)) Եթե այս կարգի նրբություններ չիմանաս, շարունակաբար ինչ որ անտեսանելի խոչընդոտներ կխանգարեն առաջ շարժվել... կարծում եմ պիտի ինչ որ կերպ այս ամենը համակարգեմ ու սկսեմ մաս մաս մատուցել դասերի ընթացքում:


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն