Մեր առաքելությունն է` հնարավորինս անաչառ ու մատչելի ձևով հայ հասարակայնությանը ներկայացնել Յոգա գիտության ու փիլիսոփայության ամենատարբեր ասպեկտները, որպես հակակշիռ` Յոգայի մասին այժմ մոդայի ալիքի տակ, զանազան կրոնական դպրոցներից (Բուդդայական, Կրիշնայական, Ջայնիստական, Տանտրիկ և այլ) Հայաստան ներհոսող կեղծ ու կիսատ գաղափարների: Մեր նպատակն է տարանջատել սկզբնաղբյուրներից ծագող Յոգան (Վեդայական Յոգան)` Յոգայի միջին դարերում սկիզբ առած Բուդդայական և այլ կրոնական ազդեցություններով տեսակներից, որոնց առաջացման հիմնական դրդապատճառներն են եղել զանազան կրոնական առաջնորդների վատ տեղեկացվածությունը, սանսկրիտ բարդ լեզվի վատ իմացությունը (որով գրի են առնվել Յոգայի մասին բոլոր գիտելիքները), ծուլությունը, այս կամ այն նեղ կրոնական նպատակների իրականացման ձգտումը, ալկոհոլի ու այլ թմբիրների ազդեցության տակ "մարգարեանալու" արատավոր հակումները և այլն:
Մենք Հիմալայան Յոգայի մեր դասընթացներն այժմ անց ենք կացնում Երևանում, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Surya Yoga House-ում։
Յոգայի, մեր դասավանդման սկզբունքների ու առողջ ապրելակերպի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այս ռադիոհարցազրույցից.
https://www.youtube.com/watch?v=hLqEcL4SfPo