բջջային հեռախոս` էլ ինձ պետք չես

Էսօրվանից աշխատելու եմ բջջայինը հետս քարշ չտամ: Կասեք` ինչ կապ ունի այս տեղեկությունը յոգայի մասին պատմող բլոգի բովանդակության հետ?? Միանգամայն ուղղակի կապ ունի: Բջջայինն այնքան վնասակար երևույթ է` էլեկտրոմագնիսական սմոգի տարածման ու մեր ԴՆԹ-ի (գենետիկ կոդի) վրա կործանիչ ազդեցության առումով, որ դրանից ազատումը առաջին կարևոր քայլերից մեկն է, եթե ուզում ես առողջ լինել:

յոգա գիտության մեկնաբանության մի տարբերակ` այ-թի լեզվով

Գրասենյակային յոգա:)

Արարատ ... արևածագ ... շուտով Բաղրամյան պողոտայից կտեսնեմ, դեպի Սիրահարների Այգի զբոսնելիս

Փառահեղ ա Արարատն առավոտյան, պարզ երկնքի ներքո................ մեկ մեկ էդ տեսարանից նենց եմ սառում մնում տեղում (դե աչքերս սառում են, ներսս հայրենատիրական ոգով կրակ ա բռնկվում:ՃՃ), որ էլ քայլելս կամ պեդալ տալս չի գալիս...  նայում եմ, նայում..... Սարյանի Արարատներն են աչքիս առաջով անցնում, հոգիս թաթախվում ա էդ գույների մեջ, կորում, տարրալուծվում, հետո առավոտյան թարմ օդը, Սևակի սարկազմի նման, սթափեցնում ա նորից..   քայլում եմ կամ պեդալ եմ տալիս դեպի ուր որ գնում էի: Էդպես սկսածս օրերը միշտ մի շատ կարևոր բան են բերում իրենց հետ: /Լուսանկարն իմը չի, վերցրել եմ մի կայքից, այ էստեղից, ու հեղինակից մեծապես շնորհակալ եմ www.flickriver.com/photos/seroujo/tags/hdr/      /

Վեդաներ / Ռիգ Վեդա

Ի դեպ` Վեդաների մասին խոսեցի և որոշեցի նաև մի պատառիկ դնել էստեղ, զուտ հետաքրքիր մի տարր ավելացնելու նկատառումով, տեսանելի մի օրինակ, մանավանդ որ էդ օրինակը հայալեզու կայքերում հաստատ բավական եզակի կլինի: Ահա, Ռիգ Վեդա գրքի մի պատառիկի լուսանկար: Բովանդակության մասին` ավելի ուշ:

Մեդիտացիան սկսվում է ... ներքին ճիգերից... խաղաղ, առանց շտապելու, հետևողականորեն կատարվող ճիգերից, որոնք պետք է հնարավորինս գիտակցված լինեն


Մեդիտացիա      ... ..... .... բազմիմաստ, բազմաշերտ, բազմաբովանդակ բառ: Քաղաքային աղմուկի մեջ, բջջայնացվաց մեր կենսակերպում, հեշտ չէ առանց թարթելու սևեռվել էս տեսակ երևույթի վրա..ինկատի ունեմ` առանց մտքով, հոգով թարթելու..    Մեր ամեն շարժումը, հայացքը, շունչ քաշելն ու արտաշնչելը, ընդմիջվում են մեր աղմկոտ իրականության` իրար վրա լցվող կադրերով... ... փոշոտ, տոքսիկ, ընկճող կադրերով... Սակայն եթե, նույնիսկ էդ փուշու ու տոքսիկ ամպերի ներքո, կարողանում ենք սևեռվել` ի հեճուկս ամեն ինչի, մեր միտքն ի վերջո սկսում է սինթեզել էնպիսի վիճակներ, որոնք, ներքին խաղաղության որոշակի տարրերով համալրելու դեպքում, հնարավոր է հզորացնել (պարզ, հետևողական մտավարժանքներով) ու բերել մեդիտացիայի վիճակի: Մեր շնչառական և մեդիտացիոն դասերի ընթացքում կամաց կամաց սկսում ենք մոտենալ եդ վիճակներին: Շուտով բուսաբանականում կսկսենք համեմատաբար ավելի երկարատև մտավարժանքներ:

էսպիսի հեծանիվ ուզեցի... չնայած իմն էլ վատը չի, դեռ ծառայում ա

Եթե նույնիսկ որոշեմ էս տեսակ հեծանիվ էլ ունենալ, բնականաբար ինքս պիտի սարքեմ, ոչ թե գնեմ թանկ թանկ: Ուղղակի դիզայնը դուրս եկավ, հետաքրքիր մտահղացում ա շատ..  Ի դեպ` հեծանիվով Հալաբյան փողոցից դեպի Սիրահարների Այգի մոտ 7 րոպե ա տևում:, էն էլ առավոտյան 7-ին, երբ ոչ մի տրանսպորտ չկա, գրեթե չկա..: Վաղը որոշել ենք ոտքով գնալ էնտեղ, ինչը նույնպես յոգայից առաջ շատ լավ մկանների տաքացման ու առհասարակ արթնացման հնարք ա:

էվոլյուցիոնիզմն ու էվոլյուցիայի տեսությունը տարբեր բաներ են

Երեկ երկար զրուցել եմ ընկերներիս ու ծանոթներիս հետ, էվոլյուցիայի տեսության, դրա վիճելի (լավ, ավելի անկեղծ ասեմ` ծիծաղելի) լինելու մասին, դրա ծագման ու հիմա էլ մեծ ջանքերի գնով պահպանման (գիտնականներ կան` կյանքը կտան, բայց էդ տեսության ակնհայտ ներքին հակասությունների վրա աչք կփակեն) մասին... Ի վերջո ընկերներիցս մեկի հետ եկանք հանրագումարի. ինքը զգաց, որ ես էվոլյուցիայի գաղափարին չեմ դեմ, այլ էվոլյուցիոն տեսության աբսուրդներին ու դոգմատիկությանն եմ դեմ, ես էլ զգացի, որ ինքը իմ ասածների մեծ մասը ընդունում ա, ուղղակի ժամանակ էր պետք իրար ավելի լավ հասկանալու համար: Ինչու էս բոլորն էստեղ գրեցի? Ուզում եմ ավելի քննադատաբար մոտենաք ձեզ մանկուց մատուցված գաղափարներին: Հարցրեք, քննադատեք, կշռադատեք, ընդունեք, ժխտեք... կարճ ասած` մասնակցեք կյանքին, ոչ թե միայն դիտեք կողքից... Յոգան էլ ա դա ասում: Վեդաները, որոնց մասին էստեղ դեռ չէի խոսել (Յոգայի փիլիսոփայական, գիտական հիմքերը, հին ձեռագրեր են, անհիշելի ժամանակներից մեզ հասած) , ամբողջությամբ մարդու ազատության ու դրա իրական ընկալման մասին են, էն ազատության, որում մարդը գործող անձ ա, մեկը, որ ոչ միայն իզորու ա, այլ նաև պարտավոր ա հնարավորինս ավելի ակտիվ մասնակցել իր երկրի ու աշխարհի կյանքին, որպեսզի եթե նույնիսկ կյանքից չստանա այն ամենն, ինչին, ըստ իրեն, արժանի էր, գոնե կիմանա, որ փորձել ա..

բջիջներն ընդդեմ բջջայինի

Բջջային հեռախոսի հետ լավ եք ծանոթ? Վստահ եք, որ չափից շատ չեք օգտագործում այն, չափից ավելի մեծ ռիսկի չեք դիմում այն ձեր գլխին մոտեցնելով, ձեր երեխաների ձեռքը տալով?...Արևմուտքում արդեն որոշ հեռախոսային ընկերություններ, հասարակության համեմատաբար տեղեկացված զանգվածների ճնշման ներքո, ստիպված սկսել են գրել իրենց հեռախոսների (օրինակ հայտնի Blackberry-ն) տուփերի վրա, որ "հեռախոսի օգտագործումը վնասակար է առողջությանը": Մեզ մոտ հեռախոսը դեռևս ավելի շատ պաշտամունքի առարկա է, քան կապի միջոց: Եթե ուսումնասիրեք մեր հասարակության հեռախոս ունեցող հատվածի գերակշիռ մասի վերաբերմունքը հեռախոս առարկայի հանդեպ, զննեք փողոցներում, երթուղայիններում հեռախոսից օգտվելու կեցվածքները, կզգաք, որ չեմ չափազանցնում..

բնության արթնացմանը զուգընթաց` արշավային տրամադրություններն ակտիվանում են

Մտածում եմ` էսպիսի վրան սարքեմ, պիտի որ ահագին հեշտ լինի: պատկերացրեք երեկոյան ներսում մի երկու անվտանգ մոմով ինչ գեղեցկություն կլինի: Առավոտյան արթնանում ես, լվացվում սառը լեռնային առվակի ջրով ցայվում, մի հանգիստ անաղմուկ տեղ գտնում յոգա անում, ներառյալ շնչառական վարժություններ, հետո, արևը ծագելուն պես, արևային վաննա ընդունում ու ... էդքանից հետո կարելի ա նոր անձնագիր հանել, որովհետև արդեն լռիվ ուրիշ մարդ ես էդ պահից:Ճ այլևս էն քաղաքատանջ էակը չես...


Կենտրոնացած միտք = հզոր երկիր: Յոգան Հայաստանում հյուր չէ, այն մեր մոռացված կենսարվեստներից մեկն է...

Նադիներ` մարմնի էներգետիկ ուղիներ (ասում են 72000 հատ են)

"...արտաշնչեք, շունչը պահեք, շնչեք, նորից շունչը պահեք, արտաշնչեք..." ու էսպես շարունակ (սա շնչառության մասին պոետիկ անդրադարձ է, խնդրում եմ սա չունդունել որպես շնչառական վարժության կատարման ձեռնարկ, շնչառության սխալ կատարումը կարող է վնասել ձեզ): Մտնելով շնչառական վարժությունների աշխարհ` սկսում ես զգալ, որ շնչառական օրգաններ ունես, իսկ մինչև էդ ուղղակի գիտեիր, որ ունես:)

Երբ եք վերջին անգամ հողից հոտ քաշել?

Էսօր առավոտյան մի լավ վայելեցինք հողի ու խոտի հոտը, հետո էլ արևը դուրս եկավ, ինչպես միշտ, հենց մենք հայտնվում ենք Սիրահարների Այգում:)

Փոքրիկ Իշխանը


Սուսաննա ջան, ահա էսօրվա երազի թեման:)


առավոտ

...վաղ արթնացում, դեռևս ցողը վրան` արև, թռչունների ծլվլոց, թարմության հորձանք, մտքեր, որոնց պետք է ոչ թե դեն քշել, այլ պարզապես սանձել, նոր օրվա կանխավայելում, ուրախություն, մի բան փոխելու ցանկություն, չգիտես թե որտեղից հայտնված հանգստություն ու ինքնավստահություն... կարճ ասած` նվեր ինքդ քեզ..

ֆիլմ, որից հետո յոգան թվաց ավելի ակտուալ, քան նույնիսկ "Ավատար" ֆիլմից հետո...

Տեսել եք "The Age of Stupid" ("Ապուշի Դարաշրջանը") ֆիլմը? Գտեք նայեք, հետո մի քիչ զբոսնեք ու մտօրեք.. հետո բնականաբար վերադառնալու եք կյանքի առօրյա ռիթմին...բայց մի բան ձեռք բերած եք վերադառնալու, ու դա գուցե ձեզ հետո շատ օգնի..

Քանի մարմին ունի ժամանակակից մարդ արարածը?

Ժամանակակից թե գերժամանակակից` էական չէ, որովհետև, ըստ Յոգա գիտության, մարդու մարմինների քանակը չի փոխվում, ինչպես չեն փոխվում մեր ֆիզիկական մարմնի կառուցվածքի օրինաչափությունները, որ ընդհանուր են բոլորի համար, անոմալ բացառությունները չհաշված (ոչինչ, շուտով էվոլյուցիոն տեսությունն այնքան կհնանա, որ ինքն իրեն դուրս կմղի ժամանակակից գիտական շրջանակներից..): Ուրեմն, մարդն ունի 7 մարմին, որոնք են` (ամենակոպիտից մինչև ամենանուրբը հերթականությամբ) 1. ֆիզիկական, 2. ֆիզիոլոգիական, 3. հոգեբանական 4. ինտելեկտուալ, 5. բերկրանքի, 6. գիտակցության և 7. ինքնության: Սրանցից յուրաքանչյուրի մասին մանրամասն նկարագրություններ կան Պատանջալի իմաստունի գրած Յոգա Սուտրա (յոգայի մասին աֆորիզմներ) գրքում, որն այժմ թարգմանում եմ: Հիմա մի քիչ գործը դանդաղել է, շատ եմ զբաղված լինում, բայց դա, ամեն դեպքում, արագ արվող գործերից չի:


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Հեծանիվ և խաղաղություն


..հեծանիվ, քամի, արև, վարորդների զարմացած մռութներ, հիացած երեխեք, անցորդների ժպիտներ, հաճելի ճիգ, ադրենալին, երբեմն` հարցեր անցորդներից, օրինակ` "ինչ ա գրած հեծանիվին, միրոպե կարդամ էլի"... ...հետո` տուն, հաճելի հոգնածություն, աննման ախորժակ, մի տասն անգամ ավելի համով` առօրյա հասարակ սնունդ, վայելք, ուրախություն, խաղաղություն, ժպիտ... ... դե արի ու էսքանից հետո կյանքը մի սիրի գժի պես!

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Մեդիտացիան սկսվում է ... հանգստանալ սովորելուց..


Կոմպի դիմաց երկար նստելու սովորությունը, օրինակ, միանգամայն լուրջ խոչընդոտ է մեդիտացիա սովորելու ճանապարհին, քանի որ մեր ողջ բիոդաշտը "հարստացնում ենք" լրիվ օտար էներգետիկ ֆոնով... նախ, մինչև յոգայի կոնկրետ վարժություններին անցնելը, շատ օգտակար կլինի սահմանափակենք կոմպի հետ մեր շփումը: Չեմ ասում բացառենք:Ճ Գիտեմ, շատերի համար դա անհնար կլիներ.. նաև իմ;;-)

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Պրանա` նշանակում է.

ներշնչում, շնչառություն, կյանք, կենսագործունեություն, քամի, էներգիա, ուժ... հոգնակի թվով (պրանաներ) այս տերմինը կիրառվում է մարդու` կենսականորեն կարևոր էներգետիկ կենտրոնների մասին խոսելիս:

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

"Յոգան մտքի տատանումների սանձումն է"... էսպես է սկսվում Պատանջալի իմաստունի գրած` "Յոգա Սուտրա" գիրքը: Առավոտյան մեր հանդիպումն էլ էդպես կսկսվի:)


Մարտի 19-20, 2010: Դասական խելառ մարտյան եղանակ, գիշերը մինուս 7 ջերմաստիճանի խոստումով, ինչը, բնավ, չի խանգարելու մեզ` առավոտյան հեծնել մեր հակա-պատերազմական փոխադրամիջոցներն (հեծանիվները. նավթային պատերազմների ֆոնի վրա հեծանիվը հենց հակա-պատերազմական, հակա-ահաբեկչական փոխադրամիջոց էլ կա..) ու սլանալ դեպի յոգայի դահլիճ (սիրահարների այգու փոխարեն այս անգամ փակ տարածքում կպարապենք, որպեսզի ոչ ոք չմրսի): Ճանապարհին պիտի փորձեմ որոշել, թե չորեքշաբթի օրը որ ֆիլմն ենք դիտելու (ունենք "Ջուր" ֆիլմն ու "Երկրագնդին Սպանելով" ֆիլմը, ի թիվս տասնյակ այլ հետաքրքիր ֆիլմերի)? Եթե դուք էլ ուզենաք մասնակցել այդ ֆիլմի կամ ֆիլմերի  դիտմանը, նախօրոք տեղեկացրեք ինչ որ կերպ, խնդրում եմ: Տեղեր կպահենք + նաև ուրցով թեյ, որ պիտի մատուցենք ֆիլմի դիտմանը մեդիտացիոն նրբերանգներ հաղորդելու համար:

Ողջույն Արևին / պոեմանման, մտահոգ անդրադարձ...իմ ու քո առօրյային:

Ծագող արևի փառահեղ ջերմությունից անակնկալի եկած` գերժամանակակից, էլեկտրաֆիկացված մարդը սառեց մնաց տեղում... մի քանի րոպե նայում էր տաք Արևին, ու չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է հաջողացնում այդ տեսարանից/զգացողությունից ինքն իրեն այդքան հաճախ զրկել.. "Ողջույն", ասաց Արևը. "..Բարև Ձեզ..", պատասխանեց շփոթված մարդն ու սառած հայացքն արագ պոկեց Արևից: Հեռախոսի էկրանին հաղորդագրություն էր հայտնվել...  
Արևը հեգնական ժպտաց..      

Առավոտյան Երևանը տեսել եք? Նենց լավն ա!!!


..ոչ մեքենա կա, ոչ անցորդ, լռիվ ուտոպիստական քաղաք ա Երևանը վաղ առավոտյան:

առավոտյան 7:30` Սիրահարների այգում, ինչպես միշտ


Նոր մտածում էի` երևի էսպես պայմանավորվենք. եթե առավոտյան յոգայի գալու ճանապարհին զգում եք, որ եղանակն այնքան անձրևային է, որ կարող է խանգարել պարապմունքին, միանգամից եկեք Կորյունի 19/a հասցեի մոր յոգայի սրահը, 8-րդ հարկում:

կարճատև ճամփորդություն






Առավոտյան Հայաստանից մի երկու օրով մեկնում ենք, կվերադառնանք մարտի 16-ին երեկոյան, եթե եղանակը լավ լինի ու ճանապարհից շատ հոգնած չլինենք` յոգա էլ կանենք, եթե հոգնած լինենք` կսկսենք միանգամից չորեքշաբթի օրվանից (առավոտյան 11:30 մեր փակ տարածքում, Կորյունի փողոցի վրա, 091 310379` Վահագն):

Կենտրոնացմանը խանգարած հրավառությունից մինչև Պարույր Սևակի էքսպրոմտ երեկո` խոտերի վրա





Պարույր Սևակի գիրքը մոտս էր, վերցրել էի, որ ընթերցենք, սակայն մտքովս չէր անցել, որ յոգայի ընթացքում բուսաբանականից ոչ էդքան հեռու էդպիսի ուժեղ հրավառություն է լինելու, որի պատճառով լեհուհի Մագդան այլևս չի կենտրոնանալու, լիտվուհի Ռասան էլ` Մագդայի ազդեցության տակ, (Էմման էլ հենց սկզբից պոետիկ տրամադրություն ուներ), ես էլ համարելու եմ, որ կարելի է մի անգամ էլ յոգան ընդմիջել ժամանակից շուտ, որպեսզի իրար լսենք, բնությանը լսենք, Սևակ կարդանք մոմերի ներքո...իսկ անձրևն էլ սպասելու է, մինչև Սևակի չքնաղ ստեղծագործության պարբերությունն ավարտվի, ու նոր է գալու... Չքնաղ երեկո էր, անմոռանալի գարնանային երեկո:

Հեծանիվով տուն գալիս էս կոդն էր մտքումս...


Էսօր արևը զբաղված էր, դուրս չեկավ յոգայի ժամանակ, սակայն առողջության ու ներդաշնակության մեր սեանսը դրանից ամենևին չտուժեց:Ճ

կիրակնօրյա ժամանց յոգայի թեմայով:)

Լիտվուհի Ինգան և հայուհի Էմման` աշնանային լռության ներքո,  Երևանի բուսաբանական այգում: 
Սա մի էքսպրոմտ ֆոտոսեսիա էր, Յոգայի էսթետիկայով, խորությամբ ու նրբությամբ ոգեշնչված:

Արմենն Ավանից եկավ հասավ առավոտյան 8-ին, ուրեմն դա էլ հնարավոր ա ..:Ճ






Մի քիչ կարճ տևեց պարապմունքը, որովհետև էսօր լրագրողներն էկել էին մեզ հարցեր տալու, բայց ոչինչ,էդ էլ ա պետք:

Սիրահարների այգում...


..առավոտյան շատ հանգիստ է, նույնիսկ քաղաքի արթնացման ձայներն այնքան մեղմ են, որ մեծ մասամբ ընդհատվում են գարնան հոտն առած թռչունների արթնացման ձայներով, ու յոգա պարապելն այդ միջավայրում ծայրաստիճան հաճելի պրոցեսի է վերածվում: Վաղն էլ նորից առավոտյան 8-ից այնտեղ ենք, այս անգամ երեքով կլինենք, ես, Արմենն ու Էմման: համեցեք:)

Բուսաբանականի աստգա-յոգան աներևակայելի թարմացնող բան ա, դու մի ասա!


Էսօր մի ուրիշ տեսակ թարմացանք!!! Բնության հոտն էնքան ուժեղ էր անձրևից հետո, որ կպել էր շորերիս:ՃՃ Խոնավությունն էլ ցրտի դեր էր կատարում, բայց դա լուրջ չէր, ուստի չմրսեցինք, միայն շատ լավ առույգացանք: Սովորաբար նման սեանսներից հետո էնպիսի տպավորություն ա, ասես օդով քայլելիս լինեմ, երակներումս էլ արյան հետ եթեր ա հոսում: Յոգան կապի շատ հետաքրքիր տեսակ ա, ինչ ուզում եք ասեք...

Առավոտյան 8-ին սիրահարների այգու մոտով անցնելիս լինեք - միացեք, յոգա ենք անելու խոտերի վրա




Մենակ Նյու Յորքում չի, որ Central Park կա, մենք էլ ունենք:Ճ , այն է` Սիրահարների Այգին, որի սիրով լեփ լեցուն աուրան, ինչպես վերջերս պարզեցինք, շատ բարենպաստ միջավայր է Յոգա պարապելու համար.. Լիքը երիտասարդներ այդ այգում սիրո առաջին խոստովանություններն են անում, կապվում են այդ վայրին մինչև կյանքի վերջը, ու մենք էլ շատ ուրախ ենք, որ պիտի այդ միջավայրում Յոգա պարապենք..