"Յոգան մտքի տատանումների սանձումն է"... էսպես է սկսվում Պատանջալի իմաստունի գրած` "Յոգա Սուտրա" գիրքը: Առավոտյան մեր հանդիպումն էլ էդպես կսկսվի:)


Մարտի 19-20, 2010: Դասական խելառ մարտյան եղանակ, գիշերը մինուս 7 ջերմաստիճանի խոստումով, ինչը, բնավ, չի խանգարելու մեզ` առավոտյան հեծնել մեր հակա-պատերազմական փոխադրամիջոցներն (հեծանիվները. նավթային պատերազմների ֆոնի վրա հեծանիվը հենց հակա-պատերազմական, հակա-ահաբեկչական փոխադրամիջոց էլ կա..) ու սլանալ դեպի յոգայի դահլիճ (սիրահարների այգու փոխարեն այս անգամ փակ տարածքում կպարապենք, որպեսզի ոչ ոք չմրսի): Ճանապարհին պիտի փորձեմ որոշել, թե չորեքշաբթի օրը որ ֆիլմն ենք դիտելու (ունենք "Ջուր" ֆիլմն ու "Երկրագնդին Սպանելով" ֆիլմը, ի թիվս տասնյակ այլ հետաքրքիր ֆիլմերի)? Եթե դուք էլ ուզենաք մասնակցել այդ ֆիլմի կամ ֆիլմերի  դիտմանը, նախօրոք տեղեկացրեք ինչ որ կերպ, խնդրում եմ: Տեղեր կպահենք + նաև ուրցով թեյ, որ պիտի մատուցենք ֆիլմի դիտմանը մեդիտացիոն նրբերանգներ հաղորդելու համար: