Արթնացիր ՀՀ

Այս նախաձեռնության նպատակը Հայաստանն ու հայերին արթնացնելն է: Կլինեն արթնացնողներ ու արթնացվողներ: Ինքներդ կընտրեք ձեր դերը: Ես օրինակ արթնացնող եմ լինելու:ՃՃ

Եթե գրանցվում եք "event"-ում, նշելով "Going", ապա ձեզ խմբում հայտարարված ժամին ԱՆՊԱՅՄԱՆ ինչ որ մեկը (արթնացնողների ցանկից) հեռախոսազանգով կարթնացնի, առավոտյան ժամը 6:30-ից սկսած: Նախապես զգուշացնում ենք, խնդրում եմ չմոռանալ ու հետո չնեղվել քաղցր ու տաքուկ քնի խանգարումից:Ճ

Եթե գրանցվում եք "event"-ում, նշելով "Maybe", ապա ձեզ խմբում հայտարարված ժամին ՀԱՎԱՆԱԲԱՐ ինչ որ մեկը (արթնացնողների ցանկից) հեռախոսազանգով կարթնացնի, առավոտյան ժամը 6:30-ից սկսած: Նախապես զգուշացնում ենք, խնդրում եմ չմոռանալ ու հետո չնեղվել քաղցր ու տաքուկ քնի խանգարումից:Ճ

Եթե գրանցվեք որպես արթնացնող` պետք է չափազանց պատասխանատու կերպով մոտենաք այդ դերին, քանի որ նրանք, ովքեր որոշում են կենսակերպ փոխել, հաճախ իսկապես բավական բարդ ճամփա են անցնում, մինչև որոշում կայացնելը, ապա լիովին ապավինում են արթնանալու հրաշքին: Նրանց հուսախաբ անել չի կարելի:Ճ

Առաջարկում եմ համատեղ ուժերով արթնացնել Հայաստանն ու հայերին:Ճ

Գործը հաջողությամբ գլուխ բերելու համար կարող եք գրանցվել այս ցուցակներից որևէ մեկում, որի համար պետք է անհատական հաղորդագրություն գրեք ինձ` նամակի տեքստում նշելով "Արթնացիր":

ԱրթնացՆողներ
ԱրթնացՎողներ

Հարգանքով ու արթնացման մաղթանքով`
Վահագն