Օնլայն Յոգա

Սքայփ (Skype) ծրագրի մասին լսել եք? Այ հենց այդ ծրագրով մի երկու օր առաջ օնլայն յոգայի դաս ունեցա, Երևան-Ստոկհոլմ: :) Կասեք` իբր Հայաստանում յոգայի հետ կապված բոլոր գործերն արեցինք վերջացրինք, հիմա էլ շվեդիա ենք տեղափոխվել::) ? Բայց մեկը մյուսին չեն խանգարում, մի բան էլ օգնում են: Հետաքրքիր նորամուծություն էր իմ համար, արդեն 4-րդ անգամն էր: Տեսա-զանգ ես կատարում ու էկրանին նայելով անում վարժությունները: Որն է առավելությունը, օրինակ, Յութուբի (Youtube) հանդեպ? Սթայփով կարելի է հարցեր տալ ու պատասխան ստանալ, եթե ինչ որ բան այնքան էլ պարզ չէ, իսկ յոգայում ամեն փոքրիկ դետալ այնքան կարևոր է, որ հաստատ արժե ռիսկերից խուսափել: Խորհուրդ եմ տալիս փորձեք, մինչև հուլիսի 10-ը բաց դասեր եմ անելու, ազատ բոլոր ցանկացողների համար: ինկատի ունեմ օնլայն դասերը:

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն