Լռությունը` որպես կենսաուժի արթնացման, պահպանման ու հզորացման միջոց

Վահագն Վարդումյան / Հիմալայան Յոգայի Կենտրոն
Այս նկարում ես լռությունն եմ վայելում Վիլնյուս քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանում, ցավոք ոչ այնքան բնական ջրի հետ միասին (եվրոպական ջրում հաճախ բնականության պակաս է նկատվում): Հանգիստ ու ուրախ օր էր, մտել էինք այդ ցուցասրահներն ու մի քանի ժամ լուսանկարվում էինք տարբեր հետաքրքիր լուսային և այլ ֆոնային միջավայրերում, ինչ որ առումով մեր հեգնանքն արտահայտելով մեզ համար հիմնականում անհասկանալի, չափազանց աբստրակտ ու էքսցենտրիկ այդ արվեստի հանդեպ: Սակայն այդ օրվանից մնաց այս հետաքրքիր ստեղծագործության մասին հիշողությունը, որ հետո ինքս էլ կիրառեցի մի քանի տեղ, այն է` լռությունը լսելու այս ակցիան, երբ ինչ որ մեկին մեկնում ես մի զույգ ականջակալ, որոնցում Լռությունից բացի ոչինչ չի հնչում:  "Աղմկաղտոտում" բառը լսել եք? Ամենայն հավանականությամբ` ոչ, քանի որ հենց նոր թարգմանեցի, ու գրեթե վստահ եմ, որ այն մեր իրականության մեջ դեռևս բավականին շրջանառող բառ չէ, որպեսզի այն արդեն փորձած լինեն թարգմանել մինչև այս պահը: Ես, բացի այս բառը թարգմանելուց, նաև այդ երևույթի դեմ փորձում եմ ինչ որ բան անել:  Օրինակ` որոշում եմ, որ մի օր խոսելու եմ հնարավորին չափ քիչ, միայն շատ անհրաժեշտ դեպքերում: Դա, եթե հաջողվում է, լավ սկիզբ է: Հետո սկսվում է ավելի խորը տարբերակը: Փորձեք պատկերացնել, թե ինչ կարող է լինել դա?:Ճ


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան