Հիմալայան Յոգայի կենտրոնը վերսկսել է Յոգայի դասընթացները Երևանի կենտրոնում, Մոսկովյան 3 հասցեում գտնվող գեղեցիկ սրահում, որը նորակառույց "ԼՈՖԹ" Ինքնազարգացման Կենտրոնի մասն է կազմում

Ողջույն սիրելի այցելու,

Մեր Կենտրոնի նոր դահլիճը, որ գտնվում է Երիտասարդական մետրոյից մի քանի քայլի վրա, Մոսկովյան 3 հասցեում (նախկին Աճառյան համալսարանի շենքի տակ, ետնամուտքից մի քանի աստիճան ներքև) արդեն պատրաստ է հյուրընկալելու ձեզ Հիմալայան Աշտանգա Յոգայի նոր դասընթացին մասնակցելու համար:

Հիմալայան` որովհերև ի տարբերություն աշխարհում, հատկապես արևմուտքում այժմ մոդայիկ դարձած Աշտանգա Յոգայի զանազան տարատեսակների (դինամիկ, քրտնեցնող, ինտենսիվ և այլն) մենք կիրարկում ենք ստատիկ, արտաքինից հանգիստ ու մատչելի, բայց իրականում ավելի խորն ու տևական արդյունք տվող տարբերակը:
Դասերը վարելու է Վահագն Վարդումյանը: Կգործի երկու խումբ, մեկը երեկոյան ժամերին, մյուսը` շատ վաղ առավոտյան` ժամը 6:00-ից 7:30: Երեկոյան խմբի օրերն ու ժամերն են` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, երեկոյան 19:00-20:30, իսկ առավոտյան խմբինը` երկուշաբթի և ուրբաթ, առավոտյան ժամը 6:00-7:30: Հավելյալ տեղեկությունների, բոլոր փոփոխությունների, նոր բացվող խմբերի կամ արտադասաժամային հանդիպումների մասին բոլոր տեղեկությունները կարող եք ստանալ` հետևելով մեր ֆեյսբուքյան խմբին, որտեղ կարող եք գրանցվել ու ոչ միայն հետևել մեր առօրյային ու նորություններին, այլ նաև հետաքրքիր նյութեր ընթերցել Յոգայի մասին, որոնց մի մասը անգլերենից հայերեն է թարգմանվում առաջին անգամ մեր կենտրոնում:

Ահա մեր դասերի անցկացման նոր վայրը` Երևանի կենտրոնում
Նորակառույց, ջեռուցվող և հարմարավետ սրահը`





Հարգանքով` Վահագն