Յոգա, Վեդաներ, մանտրաներ, Պատանջալի Յոգա Սուտրա, Արիական Քաղաքակրթություն...

"Ուդվայամ տամասասպարի պասյանտա ուտտարամ. Դեվամ դեվատրա սուրյամագանմա ջյոտիրուտտարամ" / Ռիգվեդա, մանտրա 1/50/10:

Չորս Վեդաներից (Ռիգվեդա, Յաջուրվեդա, Սամավեդա, Աթհարվավեդա) ամենահնագույնից` Ռիգվեդայից մեջբերված Սանսկրիտերեն այս մանտրան ("մանտրա" բառը սկզբնաղբյուրներում նշանակում է մարդու միտքը անարատ պահելու կոչված, պարզ ու ռացիոնալ շարադրված աֆորիզմ, որն առաջին հերթին պետք է հասկանալի լինի, այլապես դրա կիրառումը մարդու կյանքում անիմաստ է ու ոչ մի օգուտ չի կարող տալ: Ցավոք սրտի "մանտրա" բառը պղծում են զնազան կրոնական ուղղությունների կեղծ գուրուները, որոնք, նորմալ չիմանալով սանսկրիտ, սխալ են թարգմանում իմաստներն ու աղավաղած ներկայացնում դրանք, որպեսզի պարզապես շահարկեն մանտրաների հեղինակությունն ու այդ միջոցով առաջ տանեն իրենց նեղ կրոնական շահերը) բնագրից թարգմանած նշանակում է հետևյալը.
"Մենք, հաղթահարելով խավարն ու  տգիտությունը, մեր հայացքն ուղղում ենք առ նյութն ու դրանով կերտված աշխարհը, տեսնում ենք ինքներս մեզ, որպես հոգի, ապա տեսնում ենք ունիվերսալ հոգուն` Արարչին, որ աղբյուրն է լույսի ու էներգիայի:"

Ռիգվեդայի այս մանտրան պարզաբանում է Յոգա Վիդյայի (Յոգա աշխարհայացքի) փիլիսոփայական հիմքը: Վեդայական Յոգան հիմնված է Աստծո (ունիվերսալ հոգու, որպես առանձին դերակատար, կյանքի երեք հիմնական բաղադրիչներից մեկը), ինդիվիդուալ հոգու (որ ցանկացած կենդանի էակի գույության, կենսագործունեության նախապայմանն է ու շարժիչ ուժը) և նյութի եռամիասնության, երրորդության վրա: Այս սկզբունքը շարադրված է նաև Պատանջալի Իմաստունի (մոտ մ.թ.ա. 5-րդ դար) կողմից Յոգայի փիլիսոփայության մասին իր աշխատություններում: Ահա թե ինչու Յոգայի փիլիսոփայությունն անվանվում է վեդայական փիլիսոփայություն:

"Արիական Իմաստության Գոհարներ" գրքից / հեղինակ` Աչարյա Վայդյանաթ Շաստրի / տպագրված է "Սարվադեշիկ Արյա Պրատինիդհի Սաբհա"-ի կողմից, "Մահարիշի Դայանանդ Բհավան" տպագրատուն, հասցեն` Ռամլիլա Գրաունդ, Նոր Դելի-1: Տպագրոթյունը 1968 թ.

Հիմալայան Յոգայի Կենտրոնի խումբը Facebook-ում` https://www.facebook.com/groups/HimalayanYogaCenter/ (փակ խումբ է, ուստի անհրաժեշտ է գրանցվել` նորություններին հետևելու և խմբի անդամների հետ շփվելու համար)

Հիմալայան Յոգայի Կենտրոնի էջը Facebook-ում` https://www.facebook.com/YogaArmenia