Երկնքի Պակասություն

Բուսաբանական այգում առաջ շատ ավելի լավ էր մթնում, հիմա քաղաքի լույսերը չեն թողնում, որպեսզի մութը կարգին ընկնի... Վերջերս էնտեղ Նյու Յորքն էի հիշել, ուր մի քանի տարի է արդեն հաճախ շրջանառում են "Լուսային Աղտոտում" տերմինը: Մեզ իհարկե էդ տեսակ արհավիրքին դեռ շատ կա (էնտեղ իսկապես երկինքը դժվար էր տեսնելը, երկնաքերների, կամ ավելի ճիշտ` երկնաԿԵՐների արանքներից), բայց դե երկնքի պակասությունը արդեն սկսել է զգացվել: Երկինք, օդ, բնության ձայներ.... էդ ամենը մեզ պետք ա, ամեն օր, ոչ թե դեպքից դեպք!