Վահագն Վարդումյան

Վահագն Վարդումյան. Հիմալայան Յոգայի ուսուցիչ


Մի քանի տարի ճամփորդել է, այցելելով ավելի քան 30 երկիր, ներառյալ Եվրոպայի մեծ մասը, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Հնդկաստանը: 1996 թվականից ուսանել է Յոգա, ունենալով հայազգի ուսուցիչ, նույնպես ճամփորդ: Հայաստանում մասնակցել է մի քանի հնավայրերի պեղումների, որպես էքսպեդիցիայի նկարիչ: 1999 թվականից ակտիվորեն զբաղվում է ալյընտրանքային և ոչ ֆորմալ կրթությամբ, որպես թրեյներ և թրեյներներ վերապատրաստող: Այժմ Յոգա դասավանդելուն զուգահեռ զբաղվում է նաև ֆիլմարտադրությամբ, որպես պրոդյուսեր: Նաև ուսումնասիրում է Հայկական Լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների մշակույթն ու կենցաղը, ինչպես նաև զբաղվում է այլ քաղաքակրթությունների հետ Հայկական Լեռնաշխարհի մշակութային կապերի համեմատական վերլուծությամբ: Հանդիսանում է "Էկոաշրամ" միջմշակութային կենտրոն կազմակերպության փոխնախագահը և "Կյանքի ճամփորդություններ" զբոսաշրջային նախաձեռնության համահեղինակ: Տարբեր սեզոններին կազմակերպում է բնաճանաչողական, կոփման արշավներ դեպի Հայաստանի չքնաղ լեռները: Այս ամենից զատ նաև օժանդակում է Կարեն Ասատրյանին՝ Հայաստանում էկո-համայնքի ստեղծման գործում և այդ կապակցությամբ շաբաթվա մեջ մի քանի օր բացակայում է Երևանից: Վահագնը Հիմալայան Յոգայի Կենտրոնի Յոգայի ավագ ուսուցիչներից մեկն է: Վերապատրաստվել է Հնդկաստանում, Դելիում և 
Հիմալայներում, Հիմալայան ուսուցչի աշրամում, 2006-2007 թ.՝ ստանալով Հիմալայան Աշտանգա Յոգայի ուսուցիչ որակավորումը: Երաշխավորված է անցկացնել Հիմալայան Յոգայի ուսուցիչների վերապատրաստում և տրամադրել հավաստագրեր:

Նելլի Մկրտչյան

Նելլի ՄկրտչյանՀիմալայան Յոգայի կրտսեր ուսուցչուհի

Ծնվել և մեծացել է Հայաստանում, ապա մեկնել ՌԴ, մոտ 6 տարի ապրել ու աշխատել Մոսկվայում: Յոգա ուսանել և վերապատրաստվել է որպես ուսուցիչ Մոսկվայում, ապա, վերադառնալով Հայաստան, քննաշրջան անցել մեր կենտրոնում, վերապատրաստվել որպես Հիմալայան Յոգայի կրտսեր ուսուցչուհի և սկսել դասավանդել:

Կարեն Ասատրյան

Կարեն Ասատրյան․ Հիմալայան Յոգայի ուսուցիչ


Ճամփորդել է Արևելքի երկրներով, Արարատյան լեռներից մինչև Հիմալայներ, ուսումնասիրել է աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթը, կյանքն ու սովորույթները, նպաստել է նրանց ավանդույթների մերձեցմանը, խորապես ուսումնասիրել է մի շարք հնագույն քաղաքակրթություններ: Իր ճամփորդություններով ու կենսափորձով ձեռք բերած արժեքները մատուցել և մատուցում է հանրությանը՝ իր կազմակերպած բնաճանաչողական միջոցառումների, դասընթացների, արշավների, ճամփորդությունների միջոցով: Մի քանի տարի ապրել է Հայոց լեռներում և Հիմալայներում, ուսանել Հիմալայան ուսուցչի մոտ և ուսումնասիրել Արևելքի, մասնավորապես Հնդկաստանի, Իրանի, Թայլանդի բնաճանաչողական, փիլիսոփայական ու հոգևոր զանազան դպրոցներ ու պրակտիկաներ: Դասավանդում է Հիմալայան ՅոգաԵրաշխավորված է անցկացնել Հիմալայան Յոգայի ուսուցիչների վերապատրաստում և տրամադրել հավաստագրերՆերկայումս կենտրոնացած է Հայաստանում էկո-համայնք հիմնելու ուղղությամբ և կենտրոնում հիմնական դասաժամեր չունի, սակայն ժամանակ առ ժամանակ ընդունում է աշակերտներ՝ անհատական պարապմունքների: