Կարեն Ասատրյան․ Հիմալայան Յոգայի ուսուցիչ
Ճամփորդել է Արևելքի երկրներով, Արարատյան լեռներից մինչև Հիմալայներ, ուսումնասիրել է աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթը, կյանքն ու սովորույթները, նպաստել է նրանց ավանդույթների մերձեցմանը, խորապես ուսումնասիրել է մի շարք հնագույն քաղաքակրթություններ: Իր ճամփորդություններով ու կենսափորձով ձեռք բերած արժեքները մատուցել և մատուցում է հանրությանը՝ իր կազմակերպած բնաճանաչողական միջոցառումների, դասընթացների, արշավների, ճամփորդությունների միջոցով: Մի քանի տարի ապրել է Հայոց լեռներում և Հիմալայներում, ուսանել Հիմալայան ուսուցչի մոտ և ուսումնասիրել Արևելքի, մասնավորապես Հնդկաստանի, Իրանի, Թայլանդի բնաճանաչողական, փիլիսոփայական ու հոգևոր զանազան դպրոցներ ու պրակտիկաներ: Դասավանդում է Հիմալայան Յոգա: Երաշխավորված է անցկացնել Հիմալայան Յոգայի ուսուցիչների վերապատրաստում և տրամադրել հավաստագրեր: Ներկայումս կենտրոնացած է Հայաստանում էկո-համայնք հիմնելու ուղղությամբ և կենտրոնում հիմնական դասաժամեր չունի, սակայն ժամանակ առ ժամանակ ընդունում է աշակերտներ՝ անհատական պարապմունքների: