Շավասանա (մեռյալի դիրք)

 

Ամեն անգամ, երբ շավասանան համեմատաբար ավելի ակտիվ է անցնում, դիրքից դուրս գալուց հետո ուզում եմ աշխարհի հետ կիսվել զգացողություններովս, տպավորություններովս ու մտքերովս։ Նախ՝ ըստ իս այդ դիրքը “մեռյալի դիրք” անվանող յոգինները շատ լավ հումոր են ունեցել, որովհետև այն, ինչ զգում ես այդ դիրքում, որքան էլ պարադոքսալ ու դժվար նկարագրելի լինի, այնուամենայնիվ բավականին կենդանի զգացողությունների մի փաթեթ է։ Պարադոքսալ՝ քանի որ երկու ամենասազող բառերը, որոնցով կարող ես հակիրճ նկարագրել այդ դիրքում քեզ հետ տեղի ունեցողը՝ “քնած” ու “արթուն” բառերն են։ Փորձեմ ինչ-որ կերպ բացատրել սա։ Ուրեմն՝ մարմինդ անշարժ է, առաջին հերթին՝ որովհետև դա կարևոր նախապայման է և դիրքի կատարման հիմնական ուղղորդումը դասական դպրոցներում, բայց, բացի այդ, դու այդ դիրքում մտքով ու մարմնով այնպես ես ընկղմվում գերհանգստի մի վիճակի մեջ, որ պարզապես ամեն ինչ անում ես, որպեսզի չշարժվես. ուղղակի բացարձակապես ձեռնտու չէ շարժվելը, որովհետև շարժումը կարծես քեզ “ինտերնետից դուրս է գցում”։ Ուստի այս տեսանկյունից՝ այո, մեռյալի նման անշարժ ես։


Բայց այն, ինչ կատարվում է ներսումդ՝ ոտքերիդ մատներից մինչև գլխիդ գագաթի կետը, թերևս կարելի է նկարագրել “տարածաժամանակային ակտիվ ճամփորդություն” ձևակերպմամբ։ Եվ այդ ճամփորդությունը հիմնականում միմյանց հաջորդող և տարբեր ակտիվության ալիքներով է ընթանում, ինչը կարող է պայմանավորված լինել թե՛ մեր ներքին մտավոր ու էներգետիկ “եղանակային պայմաններով”, թե՛ արտաքին աշխարհից եկող տարերային ազդակներով՝ փողոցից եկող ձայներից մինչև սենյակի միջանցիկ քամին։  Պարադոքսը սկսվում է այն պահին, երբ դու հերթական անգամ գիտակցում ես, որ միանգամայն արթուն ես, բայց, միևնույն ժամանակ, շատ հստակ հիշում ես վայրկյաններ առաջ տեսածդ ոչ այն է երազը, ոչ այն է տեսիլքը։ Հստակ կերպարներ, ֆորմաներ, վայրեր, իրադարձություններ, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է տեսածդ նորմալ երազ համարելու համար, բայց դա տեղի է ունենում մարմնիդ ու մտքիդ արանքներում, ինչ-որ մի անտեղադիրք վայրում, կետում, չափման մեջ։ Այդ ամենը հաճախ այն աստիճան վառ է ու հստակ, որ մարմնովդ կարող է ոգևորության ու զարմանքի ալիք անցնել, ինչն իր հերթին շատ դրական է ազդում տրամադրությանդ վրա։ Չի բացառվում, որ դիմային մկաններդ հանկարծ որոշեն ժպիտ գծել դեմքիդ, հավանաբար՝ այլ ավելի հարմար լուծում չգտնելով մի իրավիճակի համար, որն այդ 7-10 րոպեների ընթացքում ինչ-որ հրաշքով փոխում, վերագործարկում է ողջ էությունդ։


Եվ այս կարճ ժամանակահատվածում կարող ես մի քանի այդպիսի երազանման ալիքի մեջ հայտնվել։ Եթե կարողանում ես հավասարակշռված կերպով, հետևողականորեն ու ճիշտ “նավարկել” այդ ալիքների վրայով, ապա այդ մի քանի րոպեում կուտակում ես մեկ կամ նույնիսկ մի քանի գիշերվա երազատեսությանը համարժեք տպավորություններ ու բավականին հագեցած “ժամանում” ես հետ՝ վերադառնալով ֆիզիկապես այնտեղ, որտեղից սկսել էիր, բայց մտավոր ու հոգևոր առումով դա արդեն լրիվ այլ վայր կարող է թվալ։ Հետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն ծալապատիկ կամ այլ դիրքերում կատարվող զուտ մտավոր վարժանքներին, մեդիտացիաներին ու այլ պրակտիկաներին, շավասանայի ազդեցությունը շատ բազմաշերտ է ու զգացողությունները մի ամբողջ փաթեթով են գալիս՝ ֆիզիկական, մտավոր ու հոգևոր. ֆիզիկապես ավելի թարմ ես, մտապես՝ լիովին առույգ, հոգեպես՝ բավարարված ու խաղաղ։ Սա մի վիճակ է, որ հավասարապես կարևոր է թէ՛ օրը սկսելու, թե՛ այն ավարտելու համար։ Մտավոր առույգ լինելն, ի դեպ, որևէ կերպ չի խանգարում քնելուն, եթե շավասանան արել ես երեկոյան, քանի որ այն շատ արագ կարող է փոխարկվել որակյալ քնի։ Բայց այս ամենն ունի մի կարևոր նախապայման, այն է՝ շավասանային նախորդած վարժությունների ճիշտ կատարումը, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր մեր մարմնի ու մտքի համակարգերն ակտիվացնել այնպես, որ դրանցում կենսաէներգիայի հոսքերի հետագա ուղղորդումն ու մարմնի վերագործարկումը (այսինքն շավասանայի դիրքով պառկելը) բերի հենց այս նկարագրված արդյունքին։


Այսինքն՝ Յոգայի մյուս դիրքերն էլ, լինելով շավասանայի նման դիրքեր, միասին օգնում են հասնելու այն կենսաբանական ու մտավոր կոմպլեքս վիճակին, որում շավասանան լավագույնս կաշխատի։ Բնականաբար՝ ասանաներից բացի նաև պրանայամա անելը է՛լ ավելի խորը արդյունք կարող է ապահովել, սակայն կարևոր է հիշել, որ այս բոլոր բաղադրիչների ոչ թե քանակն է կարևորը, այլ կատարման որակը։ Որպես ամփոփում նշեմ, որ շավասանայով հանգստանալ կարելի է նաև վարժանքներից դուրս, պարզապես հոգնած ժամանակ, սակայն երբ գիտես, թե ինչպիսին է Յոգայի այլ ասանաների ու պրանայամայի հետ համադրությամբ արված շավասանայի արդյունքը, արդեն ինքդ ես ամեն կերպ փորձում առօրյադ կազմակերպել այնպես, որ երկու տարբերակն էլ ունենաս։    /շարունակելի/

"Հիմալայան Յոգա" ոճի Յոգայի դասընթաց Երևանում, Surya Yoga House-ում

Յոգայի մեր մեկուկես ժամ տևող պարապմունքները ներառում են`

1. Մոտ 10-15 րոպե շնչառական վարժություններ / պրանայամա,
2. Հանգիստ` շնչառական վարժությունների արանքում և ցիկլի վերջում,
3. Մոտ 15 րոպե մկանների տաքացում կամ ինքնամերսում,
4. Յոգայի ֆիզիկական դիրքեր / ասանաներ,
5. Հանգիստ` դիրքերի արանքում, ըստ խմբի կարիքների,
6. Հանգստի դիրք ասանաների ցիկլից հետո` շավասանա, ապա՝ 
9. Կարճ հարց-պատասխան, մոտիվացիոն բլից զրույց:

Նշված հերթականությունն էլ, տարբեր հատվածներն էլ որոշ ճկունություն ունեն, ինչը բխում է տվյալ դասի մասնակիցների պատրաստվածության աստիճանից, ինքնազգացողությունից, տրամադրությունից, օրվա էներգետիկ դաշտից, տիեզերքի ռիթմից ու էլի այլ շատ միմյանց փոխկապակցված բաներից: Դրանք նկատելը ձեր խնդիրը չէ, ես դա ինքս սիրով անում եմ, բայց միշտ ուրախ եմ, երբ ինձ օգնում են զգալ խումբը` անկեղծ ու թափանցիկ մոտեցմամբ, որի շնորհիվ արդեն բոլորս ենք միմյանցից սովորում: Սովորելը սակրալ բան է, այն չպիտի միակողմանի լինի:Ճ




Հիմալայան Յոգայի կենտրոնի առաքելությունն է` հնարավորինս անաչառ ու մատչելի ձևով հայ հասարակայնությանը ներկայացնել Յոգա գիտության ու փիլիսոփայության ամենատարբեր ասպեկտները, որպես հակակշիռ` Յոգայի մասին այժմ մոդայի ալիքի տակ, զանազան կրոնական դպրոցներից (բուդդայական, կրիշնայական, ջայնիստական, տանտրիկ և այլ) Հայաստան ներհոսող հաճախ կեղծ ու կիսատ գաղափարների: 

Այժմ մեր դասերը վերսկսել ենք Surya Yoga House ("Սուրյա Յոգա Հաուս")-ում, որ գտնվում է Երևան, Նաիրի Զարյան 17 (1-ին մուտք) հասցեում։



Մանրամասների համար զանգահարեք 094 310374 հեռախոսահամարով: 

Քարտեզը՝





Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”. կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, կենդանիների, բնության և առհասարակ Տիեզերքի հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: Յոգան, երբ այն դիտարկում ենք մարդու ինքնաճանաչման ու Տիեզերքի ճանաչման համատեքստում, իր հիմքում որևէ կապ չունի ու չի կարող ունենալ Բուդդիզմի, հինդուզմի կամ այլ կրոնական համակարգերի հետ, ուստի մեր ֆեյսբուքյան խմբում դրված ցանկացած երկիմաստ նյութ, որն ունի ուղղակի կամ անուղղակի կերպով Յոգան կրոնի անունից ներկայացնելու կամ կրոնական քարոզ անելու միտում` հեռացվում է ադիմինիստրատորների կողմից: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:





Բոլոր այլ հարցերով կարող եք դիմել Հայաստանում Հիմալայան Յոգայի կենտրոնի համահիմնադիր և ավագ դասվար Վահագն Վարդումյանին
էլ. փոստ` vvardumyan@gmail.com
հեռ. 094310374  

Հիմալայան Յոգայի կենտրոնը վերսկսել է Յոգայի դասընթացները Երևանի կենտրոնում

Ողջույն սիրելի այցելու,

Մեր Կենտրոնի նոր սրահը, որ գտնվում է Երիտասարդական մետրոյից մի քանի քայլի վրա, Մոսկովյան 3 հասցեում (նախկին Աճառյան համալսարանի շենքի տակ, ետնամուտքից մի քանի աստիճան ներքև), ԼՈՖԹ Ինքնազարգացման Կենտրոնումարդեն պատրաստ է հյուրընկալելու ձեզ Հիմալայան Աշտանգա Յոգայի նոր դասընթացին մասնակցելու համար:

 Կոփման արշավ` Գառնու Ազատ գետում լողանալու նպատակով

Հիմալայան` որովհերև ի տարբերություն աշխարհում, հատկապես արևմուտքում այժմ մոդայիկ դարձած Աշտանգա Յոգայի զանազան տարատեսակների (դինամիկ, քրտնեցնող, ինտենսիվ և այլն) մենք կիրարկում ենք ստատիկ, արտաքինից հանգիստ ու մատչելի, բայց իրականում ավելի խորն ու տևական արդյունք տվող տարբերակը:
Դասերը վարում են Վահագն Վարդումյանը և Նելլի Մկրտչյանը: Գործում է երկու խումբ երեկոյան ժամերին, մի խումբ` շատ վաղ առավոտյան, ժամը 7:00-ից 8:30: Երեկոյան խմբերի օրերն ու ժամերն են` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, երեկոյան 19:00-20:30 (Վահագն Վարդումյանի խումբը) և երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, երեկոյան 19:00-20:30  (Նելլի Մկրտչյանի խումբը):

Հավելյալ տեղեկությունների, բոլոր փոփոխությունների, նոր բացվող խմբերի կամ արտադասաժամային հանդիպումների մասին բոլոր տեղեկությունները կարող եք ստանալ` հետևելով մեր ֆեյսբուքյան խմբին, որտեղ կարող եք գրանցվել ու ոչ միայն հետևել մեր առօրյային ու նորություններին, այլ նաև հետաքրքիր նյութեր ընթերցել Յոգայի մասին, որոնց մի մասը անգլերենից հայերեն է թարգմանվում առաջին անգամ մեր կենտրոնում:

Ահա մեր դասերի անցկացման նոր վայրը` Երևանի կենտրոնում
Նորակառույց, ջեռուցվող և հարմարավետ սրահը`





Հարգանքով` Վահագն

Վահագն Վարդումյան

Վահագն Վարդումյան. Հիմալայան Յոգայի ուսուցիչ


Մի քանի տարի ճամփորդել է, այցելելով ավելի քան 30 երկիր, ներառյալ Եվրոպայի մեծ մասը, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Հնդկաստանը: 1996 թվականից ուսանել է Յոգա, ունենալով հայազգի ուսուցիչ, նույնպես ճամփորդ: Հայաստանում մասնակցել է մի քանի հնավայրերի պեղումների, որպես էքսպեդիցիայի նկարիչ: 1999 թվականից ակտիվորեն զբաղվում է ալյընտրանքային և ոչ ֆորմալ կրթությամբ, որպես թրեյներ և թրեյներներ վերապատրաստող: Այժմ Յոգա դասավանդելուն զուգահեռ զբաղվում է նաև ֆիլմարտադրությամբ, որպես պրոդյուսեր: Նաև ուսումնասիրում է Հայկական Լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների մշակույթն ու կենցաղը, ինչպես նաև զբաղվում է այլ քաղաքակրթությունների հետ Հայկական Լեռնաշխարհի մշակութային կապերի համեմատական վերլուծությամբ: Հանդիսանում է "Էկոաշրամ" միջմշակութային կենտրոն կազմակերպության փոխնախագահը և "Կյանքի ճամփորդություններ" զբոսաշրջային նախաձեռնության համահեղինակ: Տարբեր սեզոններին կազմակերպում է բնաճանաչողական, կոփման արշավներ դեպի Հայաստանի չքնաղ լեռները: Այս ամենից զատ նաև օժանդակում է Կարեն Ասատրյանին՝ Հայաստանում էկո-համայնքի ստեղծման գործում և այդ կապակցությամբ շաբաթվա մեջ մի քանի օր բացակայում է Երևանից: Վահագնը Հիմալայան Յոգայի Կենտրոնի Յոգայի ավագ ուսուցիչներից մեկն է: Վերապատրաստվել է Հնդկաստանում, Դելիում և 
Հիմալայներում, Հիմալայան ուսուցչի աշրամում, 2006-2007 թ.՝ ստանալով Հիմալայան Աշտանգա Յոգայի ուսուցիչ որակավորումը: Երաշխավորված է անցկացնել Հիմալայան Յոգայի ուսուցիչների վերապատրաստում և տրամադրել հավաստագրեր:

Նելլի Մկրտչյան

Նելլի ՄկրտչյանՀիմալայան Յոգայի կրտսեր ուսուցչուհի

Ծնվել և մեծացել է Հայաստանում, ապա մեկնել ՌԴ, մոտ 6 տարի ապրել ու աշխատել Մոսկվայում: Յոգա ուսանել և վերապատրաստվել է որպես ուսուցիչ Մոսկվայում, ապա, վերադառնալով Հայաստան, քննաշրջան անցել մեր կենտրոնում, վերապատրաստվել որպես Հիմալայան Յոգայի կրտսեր ուսուցչուհի և սկսել դասավանդել:

Կարեն Ասատրյան

Կարեն Ասատրյան․ Հիմալայան Յոգայի ուսուցիչ


Ճամփորդել է Արևելքի երկրներով, Արարատյան լեռներից մինչև Հիմալայներ, ուսումնասիրել է աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթը, կյանքն ու սովորույթները, նպաստել է նրանց ավանդույթների մերձեցմանը, խորապես ուսումնասիրել է մի շարք հնագույն քաղաքակրթություններ: Իր ճամփորդություններով ու կենսափորձով ձեռք բերած արժեքները մատուցել և մատուցում է հանրությանը՝ իր կազմակերպած բնաճանաչողական միջոցառումների, դասընթացների, արշավների, ճամփորդությունների միջոցով: Մի քանի տարի ապրել է Հայոց լեռներում և Հիմալայներում, ուսանել Հիմալայան ուսուցչի մոտ և ուսումնասիրել Արևելքի, մասնավորապես Հնդկաստանի, Իրանի, Թայլանդի բնաճանաչողական, փիլիսոփայական ու հոգևոր զանազան դպրոցներ ու պրակտիկաներ: Դասավանդում է Հիմալայան ՅոգաԵրաշխավորված է անցկացնել Հիմալայան Յոգայի ուսուցիչների վերապատրաստում և տրամադրել հավաստագրերՆերկայումս կենտրոնացած է Հայաստանում էկո-համայնք հիմնելու ուղղությամբ և կենտրոնում հիմնական դասաժամեր չունի, սակայն ժամանակ առ ժամանակ ընդունում է աշակերտներ՝ անհատական պարապմունքների:

Առավոտյան ժամը 6:00-7:30, Յոգա Վահագնի հետ, նորաբաց "ԼՈՖԹ" Ինքնազարգացման Կենտրոնում

Ողջույն,
Մեր առավոտյան վաղ, ժամը 6:00-ի խմբի դասերը վարում է Վահագնը: Ահա օրերն ու ժամերը․

Երկուշաբթի - 6:00 - 7:30
Չորեքշաբթի - 8:30 - 9:30
Ուրբաթ - 8:30 - 9:30

Եթե որոշել եք գալ՝ խնդրում ենք զանգով տեղեկացրեք նախորդ օրը, ամենաուշը մինչև երեկոյան ժ․ 21:00-ը:

Հետևյալ հղումներով ծանոթացեք հաճախելու կանոններին և աբոնեմենտների կարգին:

Գրանցվելու համար կարող եք մեզ հետ կապվել էլեկտրոնային փոստով vvardumyan@gmail.com, կամ հեռախոսով` 055 310379, 091 310379 (Վահագն) և 055 560432 (Նելլի)

Ֆեյսբուքյան մեր խմբում գրանցվելու համար սեղմեք այստեղ:





Հարգանքով`
Վահագն և Նելլի,
Հիմալայան Յոգայի Կենտրոն
Երևան, Հայաստան, 17 նոյեմբերի, 2014թ.

Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը

Կանանց միամսյակի առթիվ Հիմալայան Յոգայի Կենտրոնն առաջարկում է հետևյալ ակցիաները.

1. 4 դասի աբոնեմենտ ձեռք բերելով` նվեր կստանաք մեկ դաս

2. 8 դասի աբոնեմենտ ձեռք բերելով` նվեր կստանաք երկու դաս
3. 12 դասի աբոնեմենտ ձեռք բերելով` նվեր կստանաք երեք դաս
4. Ձեզ հետ նոր հաճախորդ բերելով` նվեր կստանաք 1 դաս, + վերը նշված պայմանները, 2 հաճախորդ բերելով` 2 դաս, 3 հաճախորդ բերելով` 3 դաս, և այդպես շարունակ
5. Շաբաթը 3 դասի պարտաճանաչ հաճախողին` 1 “Լեռնային Հրաշք” թեյի հավաքածու
6. Միևնույն ընտանիքից երկու և ավելի հաճախորդների համար նախատեսել ենք նվեր` “Ոգելամպեր” (հատակի փոքրիկ լամպեր)
7. Մեր սրահում ներկայացված Ոգեզարդերից կամ Ոգելամպերից գնելով` նվեր կստանաք 1-5 դաս, գնումից կախված

Առաջարկում ենք նաև Յոգայի նվեր քարտեր, որոնցով դուք թե՛ կուրախացնեք ձեր մտերիմներին, թե՛ թարմություն և ուժ կհաղորդեք նրանց:


Ի դեպ` արդեն ձևավորվել է մեր Յոգայի առավոտյան խումբը, որի մասին տեղեկացեք այստեղ:

Մանրամասների համար գրեք անհատական հաղորդագրություն Վահագնին կամ Նելլիին, կամ զանգահարեք Վահագնին` (055) 310379, Նելլիին` (055) 560432 հեռախոսահամարներով:


Մարտ 2013, Երևան, Հայաստան



Յոգային զուգահեռ՝ կենցաղավարման մի քանի գաղտնիք


1. Փորձեք հնարավորինս շուտ ավարտել օրն ու քնել կեսգիշերից առաջ,
2. Փորձեք արթնանալ առավոտյան 6–ից 7–ը ընկած ժամանակահատվածում,
3. Սառը ջրով լոգանքներ ընդունեք (մի 5 լիտրանոց դույլը բավական է),
4. Օրը սկսեք մեղրաջրով, սոված փորին, և ավարտեք մեղրաջրով,
5. Սնվեք հնարավորինս նույն ժամերին ամեն օր, խուսափեք ծանր, անթարմ ու անառողջ, հատկապես մսային սննդից,
6. Շատ մի հոգնեք կամ գոնե աշխատեք ժամանակին հանգստանալ,
7. Եթե ունեք այս պահին ձեզ հուզող խնդիրներ, փորձեք դրանց գոյության մասին միալար մտածելու փոխարեն գոնե մեկ մեկ մտածել ինչ որ դրական բաների մասին. դա ձեզ լիցք ու ժամանակ կտա՝ բոլոր խնդիրների արդյունավետ լուծման համար,
8. Օրվա ընթացքում թող ձեր միջով հոսող էներգիայի գերակշիռ մասը լինի դրական. հիշում եք չէ՞, որ դուք եք ձեր միջի լիցքերի ու հոսքերի համար ամենահիմնական պատասխանատուն:

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն
Երևան, Հայաստան

Յոգա դասընթաց, շնչառական Յոգա, մեդիտացիա

Յոգան գիտություն է

Յոգան գիտություն է, հինավուրց գիտություն, որն, այնուամենայնիվ, ինչ-որ հրաշքով կարողանում է երբեք չհնանալ: Այն հազարամյակներով բերնեբերան փոխանցվում էր մի սերնդից մյուսին, մինչև որ մ.թ.ա. 2-րդ դարում, Պատանջալի անունով մի իմաստուն մարդ գրի առավ այդ ամբողջ գիտելիքն իր “Յոգա Սուտրա” (Յոգայի մասին աֆորիզմներ) գրքում: “Յոգա Սուտրան” բաղկացած է 196 աֆորիզմից, որոնք զետեղված են 4 բաժիններում. Դրանք են` 1. Սամադհի պադա (Գիտակցություն և Գերգիտակցություն), 2. Սադհանա պադա (Յոգային տիրապետելու ճանապարհները), 3. Վիբհուտի պադա (Հզորություններ) և 4. Կայվալյա պադա (Ազատագրում): Այս գիրքը հետագայում դարձավ աշխարհում եղած Յոգայի դպրոցների գերակշիռ մասի, ինչպես նաև` Յոգային առնչվող բազմաթիվ այլ գիտությունների` փիլիսոփայության, բժշկության և այլ ճյուղերի հիմքերի հիմքը: Մինչև օրս չկա հստակ, վերջնական պատասխան այն հարցին, թե իրականում որքան հին է Յոգա Գիտությունը, և այս բանավեճը դեռ շարունակվում է պատմաբանների ու հետաքրքրված այլ գիտնականների շրջանում, աշխարհով մեկ: Մինչդեռ մեր նպատակն է` ուսումնասիրել, հասկանալ ու մյուսներին փոխանցել այս գիտությունն իր ամենաանարատ տեսքով, այնպիսին, ինչպիսին որ կա հենց ակունքներում, որպեսզի հնարավոր լինի լիարժեք հաղորդել երկար ու ձիգ դարերի ընթացքում հավաքված իմաստությունը:Յոգա գիտությունն այս վերջին 5000 տարիների ընթացքում անդադար կիրարկվել ու փորձարկվել է անասելի մեծ թվով մարդկանց կողմից, և ապացուցել է, որ մեծագույն դեր ունի մարդու ինքնա-ճանաչման, առողջության պահպանման և զարգացման գործում, թե ֆիզիկական, թե մտավոր և թե հոգևոր առումներով: Ծագելով Արևելքից, հիմնականում Հնդկաստանից, Յոգա Գիտությունն այժմ արագորեն մասսայականություն է վայելում աշխարհի բազմաթիվ երկրներում` ներթափանցելով արդի կյանքի զանազան ոլորտներ, քանի որ այն չափազանց ունիվերսալ է և արդյունավետ: Հայաստանի հասարակության համար Յոգան նորություն է, սակայն արդեն հասցրել է նկատելի ուշադրության արժանանալ, և, այստեղ ու այնտեղ հայտնվող Յոգայի կենտրոններն արդեն սկսել են աստիճանաբար ավելի ու ավելի լավը դառնալ, ինչը հաճելի զգացողություններ է պարգևում, և իհարկե` հույս: Ուստի, ողջունում ենք Քեզ Քո սեփական իրականության լրիվ նոր մի կողմի հայտնագործման դաշտում, այն նոր աշխարհի, որն անտեսանելի է անուշադիր հայացքի համար, սակայն բացվում է զննողի առջև, և լի է խորհրդավորությամբ, ոգեշնչմամբ ու Իրականությամբ` ամենաիսկական իմաստով:

Հեղինակ՝ Վահագն Վարդումյան

Հիմալայան Յոգայի Կենտրոն

Յոգա, Վեդաներ, մանտրաներ, Պատանջալի Յոգա Սուտրա, Արիական Քաղաքակրթություն...

"Ուդվայամ տամասասպարի պասյանտա ուտտարամ. Դեվամ դեվատրա սուրյամագանմա ջյոտիրուտտարամ" / Ռիգվեդա, մանտրա 1/50/10:

Չորս Վեդաներից (Ռիգվեդա, Յաջուրվեդա, Սամավեդա, Աթհարվավեդա) ամենահնագույնից` Ռիգվեդայից մեջբերված Սանսկրիտերեն այս մանտրան ("մանտրա" բառը սկզբնաղբյուրներում նշանակում է մարդու միտքը անարատ պահելու կոչված, պարզ ու ռացիոնալ շարադրված աֆորիզմ, որն առաջին հերթին պետք է հասկանալի լինի, այլապես դրա կիրառումը մարդու կյանքում անիմաստ է ու ոչ մի օգուտ չի կարող տալ: Ցավոք սրտի "մանտրա" բառը պղծում են զնազան կրոնական ուղղությունների կեղծ գուրուները, որոնք, նորմալ չիմանալով սանսկրիտ, սխալ են թարգմանում իմաստներն ու աղավաղած ներկայացնում դրանք, որպեսզի պարզապես շահարկեն մանտրաների հեղինակությունն ու այդ միջոցով առաջ տանեն իրենց նեղ կրոնական շահերը) բնագրից թարգմանած նշանակում է հետևյալը.
"Մենք, հաղթահարելով խավարն ու  տգիտությունը, մեր հայացքն ուղղում ենք առ նյութն ու դրանով կերտված աշխարհը, տեսնում ենք ինքներս մեզ, որպես հոգի, ապա տեսնում ենք ունիվերսալ հոգուն` Արարչին, որ աղբյուրն է լույսի ու էներգիայի:"

Ռիգվեդայի այս մանտրան պարզաբանում է Յոգա Վիդյայի (Յոգա աշխարհայացքի) փիլիսոփայական հիմքը: Վեդայական Յոգան հիմնված է Աստծո (ունիվերսալ հոգու, որպես առանձին դերակատար, կյանքի երեք հիմնական բաղադրիչներից մեկը), ինդիվիդուալ հոգու (որ ցանկացած կենդանի էակի գույության, կենսագործունեության նախապայմանն է ու շարժիչ ուժը) և նյութի եռամիասնության, երրորդության վրա: Այս սկզբունքը շարադրված է նաև Պատանջալի Իմաստունի (մոտ մ.թ.ա. 5-րդ դար) կողմից Յոգայի փիլիսոփայության մասին իր աշխատություններում: Ահա թե ինչու Յոգայի փիլիսոփայությունն անվանվում է վեդայական փիլիսոփայություն:

"Արիական Իմաստության Գոհարներ" գրքից / հեղինակ` Աչարյա Վայդյանաթ Շաստրի / տպագրված է "Սարվադեշիկ Արյա Պրատինիդհի Սաբհա"-ի կողմից, "Մահարիշի Դայանանդ Բհավան" տպագրատուն, հասցեն` Ռամլիլա Գրաունդ, Նոր Դելի-1: Տպագրոթյունը 1968 թ.

Հիմալայան Յոգայի Կենտրոնի խումբը Facebook-ում` https://www.facebook.com/groups/HimalayanYogaCenter/ (փակ խումբ է, ուստի անհրաժեշտ է գրանցվել` նորություններին հետևելու և խմբի անդամների հետ շփվելու համար)

Հիմալայան Յոգայի Կենտրոնի էջը Facebook-ում` https://www.facebook.com/YogaArmenia

Սվամի Վեդանանդ

Մեր 71-ամյա Հիմալայան ուսուցիչը` Սվամի Վեդանանդը, որն այժմ ապրում է Հիմալայներում, մոտ 3500 մետր բարձրության վրա գտնվող իր Վեդայական Աշրամում: Սվամի Վեդանանդը հանդիսանում է Վեդաներից սերող Հիմալայան Յոգայի հազվագյուտ գիտակ, մարդու մտքի ու մարմնի գործունեության մասին խորն ուսումնասիրություններ է կատարել և դեռևս Խորհրդային Միության օրոք շփվել է այլազգի, հատկապես Ռուս գիտնականների հետ` փորձելով զուգահեռներ տանել հնուց հայտնի գիտական տվյալների ու նորագույն գիտության տվյալների միջև: Սվամի Վեդանանդի Աշրամի պատշգամբից երևում է այն լեռնային հատվածը, որտեղով հազարավոր տարիներ առաջ առասպելական Պանդավ եղբայրները պարբերաբար բարձրանում էին Հիմալայան բարձունքները, քանի որ այդ վայրը նաև դեպի Հիմալայների ավելի բարձրադիր մասերը տանող հինգ հիմնական "դարպասներից" մեկն է: Աշրամից ոչ հեռու գտնվող մի սրբատեղիում զետեղված է առասպելական Արի հերոս Շիվայի եռաժանին, ինչի շնորհիվ այս վայրը նաև շատ կարևոր սրբատեղի է Վեդայական քաղաքակրթության կրողների ու ճգնավոր Յոգերի համար:  


Անընդմեջ բյուրեղացում....մարմնի բազմաբնույթ թեթևացում, ինքնազգացողության անընդմեջ լավացում....մի խոսքով - յոգա + մրգեր + սիրած գործ..

Անհավանական է թվում, սակայն ես երբ փաստերի հետ ես շփվում, գիտակցությունդ ստիպված ես հարմարեցնել այն ամենին, ինչ տեղի է ունենում ու ամեն քայլին հաստատում քեզ անհավանական թվացող փոփոխությունները.. Վերջիվերջո` ով է որոշում, թե ինչն է անհավանական?:ՃՃ Իմ համար ամենաանհավանականն այն կլինի, որ մարդիկ այդպես էլ չկարողանան բնության հետ ներդաշնակ ապրել: Իսկ այ, օրինակ, գիշերը 4-5 ժամ քնելու հետ մեկտեղ ամառվա շոգին շոգն ընդհանրապես չզգալը այլևս անհավանական չի թվում:ՃՃ


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն

Առավոտ, լուռ ու հանգիստ քաղաք, անճանաչելի Երևան...

 
Ամեն անգամ առավոտյան նորովի զարմանում եմ, թե որքան տարբեր կարող է լինել իմ այս նույն Երևանը օրվա տարբեր ժամերին??! Այս առավոտ էլ մի լավ վայելեցի քաղաքս...հիմա էդպես թարմացած, քաղաքիս հանդեպ լավ տրամադրված, սկսելու եմ առավոտյան յոգայի հերթական դասը: Հետաքրքիր է, քանի հոգի կգան այսօր?:Ճ


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն

Յոգան շոգն էլ է մեղմացնում...այ հենց հիմա, 35 աստիճան է, պիտի որ շոգեմ, չէ? :)) Չեմ շոգում, հեչ չեմ շոգում..

Հատկապես շնչառական վարժությունների ազդեցությունն այս հարցում շատ էական է. մարմինն  այնքան է հարստանում կենսաէներգիայով, որ մեզ համար սովորական դարձած մեծ ու փոքր անհարմարություններն ու անհանգստությունները (ֆիզիկական, մտավոր, հոգևոր) այլևս դադարում են նեղել, մի տեսակ կարծես այլ վառելիքի է անցնում ողջ էությունդ: Դժվար է սա խոսքերով նկարագրելը: Չգիտեմ, արդյոք երաժշտությամբ կամ ինքնարտահայտման այլ ձևերով ինչպես կստացվի դա, սակայն հենց շնչառական վարժություններով, փորձել եմ, մի շաբաթում սկսում է պարզ դառնալ, թե ինչ ինկատի ունեի:

Կրկին օնլայն յոգա` այս անգամ առավոտյան ժամը 8:30

Ես Հայաստանում եմ, ինքը` Շվեդիայում, իմ մոտ առավոտյան 8:30-ն իր մոտ առավոտյան 5:30-ն է::) Ու հետաքրքիրն այն է, որ այդ ժամն ինքն ընտրեց: Հա, անունը Բեատրիս է, մի քանի տարվա ծանոթներ ենք, մի առիթով ասել էի, որ յոգա եմ պարապում, վերջերս նայել էր www.yogayerevan.com կայքս, տեսել էր օնլայն յոգա էջը, ու որոշել, որ պիտի փորձի: Ինչպես կարելի է եզրակացնել` Բեատրիսին օնլայն յոգան ահագին դուր է եկել: Մնում է, որ արթնանա. կսպասեմ ամենաշատը մինչև իմ ժամանակով 8:40, եթե չհայտնվեց, sms կուղարկեմ, ինչպես պայմանավորվել ենք:)