Արարատ ... արևածագ ... շուտով Բաղրամյան պողոտայից կտեսնեմ, դեպի Սիրահարների Այգի զբոսնելիս
Փառահեղ ա Արարատն առավոտյան, պարզ երկնքի ներքո................ մեկ մեկ էդ տեսարանից նենց եմ սառում մնում տեղում (դե աչքերս սառում են, ներսս հայրենատիրական ոգով կրակ ա բռնկվում:ՃՃ), որ էլ քայլելս կամ պեդալ տալս չի գալիս... նայում եմ, նայում..... Սարյանի Արարատներն են աչքիս առաջով անցնում, հոգիս թաթախվում ա էդ գույների մեջ, կորում, տարրալուծվում, հետո առավոտյան թարմ օդը, Սևակի սարկազմի նման, սթափեցնում ա նորից.. քայլում եմ կամ պեդալ եմ տալիս դեպի ուր որ գնում էի: Էդպես սկսածս օրերը միշտ մի շատ կարևոր բան են բերում իրենց հետ: /Լուսանկարն իմը չի, վերցրել եմ մի կայքից, այ էստեղից, ու հեղինակից մեծապես շնորհակալ եմ www.flickriver.com/ photos/seroujo/tags/hdr/ /