Յոգան շոգն էլ է մեղմացնում...այ հենց հիմա, 35 աստիճան է, պիտի որ շոգեմ, չէ? :)) Չեմ շոգում, հեչ չեմ շոգում..
Հատկապես շնչառական վարժությունների ազդեցությունն այս հարցում շատ էական է. մարմինն այնքան է հարստանում կենսաէներգիայով, որ մեզ համար սովորական դարձած մեծ ու փոքր անհարմարություններն ու անհանգստությունները (ֆիզիկական, մտավոր, հոգևոր) այլևս դադարում են նեղել, մի տեսակ կարծես այլ վառելիքի է անցնում ողջ էությունդ: Դժվար է սա խոսքերով նկարագրելը: Չգիտեմ, արդյոք երաժշտությամբ կամ ինքնարտահայտման այլ ձևերով ինչպես կստացվի դա, սակայն հենց շնչառական վարժություններով, փորձել եմ, մի շաբաթում սկսում է պարզ դառնալ, թե ինչ ինկատի ունեի:
Կրկին օնլայն յոգա` այս անգամ առավոտյան ժամը 8:30
Ես Հայաստանում եմ, ինքը` Շվեդիայում, իմ մոտ առավոտյան 8:30-ն իր մոտ առավոտյան 5:30-ն է::) Ու հետաքրքիրն այն է, որ այդ ժամն ինքն ընտրեց: Հա, անունը Բեատրիս է, մի քանի տարվա ծանոթներ ենք, մի առիթով ասել էի, որ յոգա եմ պարապում, վերջերս նայել էր www.yogayerevan.com կայքս, տեսել էր օնլայն յոգա էջը, ու որոշել, որ պիտի փորձի: Ինչպես կարելի է եզրակացնել` Բեատրիսին օնլայն յոգան ահագին դուր է եկել: Մնում է, որ արթնանա. կսպասեմ ամենաշատը մինչև իմ ժամանակով 8:40, եթե չհայտնվեց, sms կուղարկեմ, ինչպես պայմանավորվել ենք:)
Subscribe to:
Posts (Atom)