Արշավների սեզոնը բացվեց!!!

Շաբաթ-կիրակի արշավ էինք գնացել մի քանի հոգով, ես ուղեկցում էի, կամ, ավելի ճիշտ, օձերին էի փախցնում, մինչև աղջիկները նրանց կնկատեյին:)) դե մեր հայկական օձերն են, մենք իրար հասկանում ենք:) Աննկարագրելի բերկրանք էր ամբողջ ճանապարհը, խոչընդոտներով, անհայտ արահետներ հայտնաբերելով և այլն... Էլ չեմ ասում այս հիանալի հանքային ջրի վաննան, որ ինչ որ բարի մարդիկ են սարքել անհայտ ժամանակներում: Մետաղահամ ջուր էր, առավոտյան էնպես զուլալ, որ ավազանի հատակի բոլոր մանրամասները երևում էին... Ասում են, որ այս ջուրը խմելն էլ, դրանում լոգանք ընդունելն էլ շատ օգտակար է:

Լռությունը` որպես կենսաուժի արթնացման, պահպանման ու հզորացման միջոց

Վահագն Վարդումյան / Հիմալայան Յոգայի Կենտրոն
Այս նկարում ես լռությունն եմ վայելում Վիլնյուս քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանում, ցավոք ոչ այնքան բնական ջրի հետ միասին (եվրոպական ջրում հաճախ բնականության պակաս է նկատվում): Հանգիստ ու ուրախ օր էր, մտել էինք այդ ցուցասրահներն ու մի քանի ժամ լուսանկարվում էինք տարբեր հետաքրքիր լուսային և այլ ֆոնային միջավայրերում, ինչ որ առումով մեր հեգնանքն արտահայտելով մեզ համար հիմնականում անհասկանալի, չափազանց աբստրակտ ու էքսցենտրիկ այդ արվեստի հանդեպ: Սակայն այդ օրվանից մնաց այս հետաքրքիր ստեղծագործության մասին հիշողությունը, որ հետո ինքս էլ կիրառեցի մի քանի տեղ, այն է` լռությունը լսելու այս ակցիան, երբ ինչ որ մեկին մեկնում ես մի զույգ ականջակալ, որոնցում Լռությունից բացի ոչինչ չի հնչում:  "Աղմկաղտոտում" բառը լսել եք? Ամենայն հավանականությամբ` ոչ, քանի որ հենց նոր թարգմանեցի, ու գրեթե վստահ եմ, որ այն մեր իրականության մեջ դեռևս բավականին շրջանառող բառ չէ, որպեսզի այն արդեն փորձած լինեն թարգմանել մինչև այս պահը: Ես, բացի այս բառը թարգմանելուց, նաև այդ երևույթի դեմ փորձում եմ ինչ որ բան անել:  Օրինակ` որոշում եմ, որ մի օր խոսելու եմ հնարավորին չափ քիչ, միայն շատ անհրաժեշտ դեպքերում: Դա, եթե հաջողվում է, լավ սկիզբ է: Հետո սկսվում է ավելի խորը տարբերակը: Փորձեք պատկերացնել, թե ինչ կարող է լինել դա?:Ճ


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան

Յոգա, Այուրվեդա, կետային մերսում և այլն... մարդու առողջության պահպանման դյուրին միջոց` ձեռքերի կետերի ճանաչումն ու մերսումը

Այս նկարում տրված կետերի մերսման համար լավագույն տևողությունն օրական 2-5 րոպե է, ինչի շնորհիվ դուք կարող եք իսկապես նշանակալիորեն լավացնել ձեր առողջությունն ու, հետևաբար, ինքնազգացողությունը: Մերսեք հանգիստ, առանց շատ սեղմելու, իսկ եթե կետերում ցավեր կլինեն, ավելի լավ է դիմեք կետային մերսման մասնագետի: Ցավերը ձեր օրգանիզմում եղած խնդիրների մասին ահազանգն են, ուստի չարժե դրանց անուշադրության մատնել: Նաև նշեմ, որ մատների վերևում նշված "կրակ, օդ" և այլ տարերքները հուշում են, թե յուրաքանչյուր մատն օրգանիզմում որ տարերքի հետ է կապված: Իսկ մատնեմատի ու ճկույթի մասին առանձին հավելյալ տեղեկությունները, որ գծիկներով են ցույց տրված, առհասարակ այդ մատների մերսմանն են վերաբերում և էական չէ, թե այդ նշագծերը մատների որ կետերի վրա են: Մյուս նշագծերը, որոնք վերձանում են հոծ մուգ կետերով, ցույց են տալիս մերսման կոնկրետ կետերը մատներին ու ձեռքի ափի մեջ: