Յոգան շոգն էլ է մեղմացնում...այ հենց հիմա, 35 աստիճան է, պիտի որ շոգեմ, չէ? :)) Չեմ շոգում, հեչ չեմ շոգում..

Հատկապես շնչառական վարժությունների ազդեցությունն այս հարցում շատ էական է. մարմինն  այնքան է հարստանում կենսաէներգիայով, որ մեզ համար սովորական դարձած մեծ ու փոքր անհարմարություններն ու անհանգստությունները (ֆիզիկական, մտավոր, հոգևոր) այլևս դադարում են նեղել, մի տեսակ կարծես այլ վառելիքի է անցնում ողջ էությունդ: Դժվար է սա խոսքերով նկարագրելը: Չգիտեմ, արդյոք երաժշտությամբ կամ ինքնարտահայտման այլ ձևերով ինչպես կստացվի դա, սակայն հենց շնչառական վարժություններով, փորձել եմ, մի շաբաթում սկսում է պարզ դառնալ, թե ինչ ինկատի ունեի:

Կրկին օնլայն յոգա` այս անգամ առավոտյան ժամը 8:30

Ես Հայաստանում եմ, ինքը` Շվեդիայում, իմ մոտ առավոտյան 8:30-ն իր մոտ առավոտյան 5:30-ն է::) Ու հետաքրքիրն այն է, որ այդ ժամն ինքն ընտրեց: Հա, անունը Բեատրիս է, մի քանի տարվա ծանոթներ ենք, մի առիթով ասել էի, որ յոգա եմ պարապում, վերջերս նայել էր www.yogayerevan.com կայքս, տեսել էր օնլայն յոգա էջը, ու որոշել, որ պիտի փորձի: Ինչպես կարելի է եզրակացնել` Բեատրիսին օնլայն յոգան ահագին դուր է եկել: Մնում է, որ արթնանա. կսպասեմ ամենաշատը մինչև իմ ժամանակով 8:40, եթե չհայտնվեց, sms կուղարկեմ, ինչպես պայմանավորվել ենք:)

Մտքեր` մարդու էներգետիկ անվտանգության մասին

Այսօր Յոգա կիրարկելիս հիշել էի երբեմնի զգացողություններս ու մտքերս` մարդու էներգետիկ միջավայրի, անվտանգության և այլնի մասին: Երբ նոր էի սկսել Յոգա կիրարկել, շատ տարօրինակ էր պատկերացնելն ու զգալը, թե ինչ տեսակ աններդաշնակ, էներգետիկ առումով թերի ու վտանգավոր միջավայր է քաղաքը... Հետո կամաց կամաց մերվեցի այդ մտքի հետ, ու հիմա զգում եմ, որ Յոգայի դասերի մեջ սա պետք է ներառեմ, ոչ թե որովհետև մարդիկ քիչ հոգս ունեն ու մեկն էլ է պետք ավելացնել..:)) այլ պարզապես որովհետև անկախ ամեն ինչից անհրաժեշտ է իմանալ, որ օրինակ, մեդիտացիա անել պատին հենված չի կարելի, եթե այդ պատը ոչ թե գյուղի տան քարե արդար պատ է, այլ շենքի պանել, բարակ, սառը, անկենդան ու նենգ:)) Եթե այս կարգի նրբություններ չիմանաս, շարունակաբար ինչ որ անտեսանելի խոչընդոտներ կխանգարեն առաջ շարժվել... կարծում եմ պիտի ինչ որ կերպ այս ամենը համակարգեմ ու սկսեմ մաս մաս մատուցել դասերի ընթացքում:


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն