Սևանի ափին

Կարոտել էի Սևանի վայրի քամուն ու մաքուր օդը: Լճի ափին արածս այսօրվա երկարատև մտավարժանքն օգնեց ահագին բան հասկանալ: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է գալ մի այսպիսի տեղ ու մտնել բնության տարերքների ազդեցության, գերիշխանության դաշտ, որ պեսզի մեր միջի աղմուկը տեղի տա, կարողանանք իսկապես Լսել ու Տեսնել, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, մեզանում...

Արշավների սեզոնը բացվեց!!!

Շաբաթ-կիրակի արշավ էինք գնացել մի քանի հոգով, ես ուղեկցում էի, կամ, ավելի ճիշտ, օձերին էի փախցնում, մինչև աղջիկները նրանց կնկատեյին:)) դե մեր հայկական օձերն են, մենք իրար հասկանում ենք:) Աննկարագրելի բերկրանք էր ամբողջ ճանապարհը, խոչընդոտներով, անհայտ արահետներ հայտնաբերելով և այլն... Էլ չեմ ասում այս հիանալի հանքային ջրի վաննան, որ ինչ որ բարի մարդիկ են սարքել անհայտ ժամանակներում: Մետաղահամ ջուր էր, առավոտյան էնպես զուլալ, որ ավազանի հատակի բոլոր մանրամասները երևում էին... Ասում են, որ այս ջուրը խմելն էլ, դրանում լոգանք ընդունելն էլ շատ օգտակար է:

Լռությունը` որպես կենսաուժի արթնացման, պահպանման ու հզորացման միջոց

Վահագն Վարդումյան / Հիմալայան Յոգայի Կենտրոն
Այս նկարում ես լռությունն եմ վայելում Վիլնյուս քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանում, ցավոք ոչ այնքան բնական ջրի հետ միասին (եվրոպական ջրում հաճախ բնականության պակաս է նկատվում): Հանգիստ ու ուրախ օր էր, մտել էինք այդ ցուցասրահներն ու մի քանի ժամ լուսանկարվում էինք տարբեր հետաքրքիր լուսային և այլ ֆոնային միջավայրերում, ինչ որ առումով մեր հեգնանքն արտահայտելով մեզ համար հիմնականում անհասկանալի, չափազանց աբստրակտ ու էքսցենտրիկ այդ արվեստի հանդեպ: Սակայն այդ օրվանից մնաց այս հետաքրքիր ստեղծագործության մասին հիշողությունը, որ հետո ինքս էլ կիրառեցի մի քանի տեղ, այն է` լռությունը լսելու այս ակցիան, երբ ինչ որ մեկին մեկնում ես մի զույգ ականջակալ, որոնցում Լռությունից բացի ոչինչ չի հնչում:  "Աղմկաղտոտում" բառը լսել եք? Ամենայն հավանականությամբ` ոչ, քանի որ հենց նոր թարգմանեցի, ու գրեթե վստահ եմ, որ այն մեր իրականության մեջ դեռևս բավականին շրջանառող բառ չէ, որպեսզի այն արդեն փորձած լինեն թարգմանել մինչև այս պահը: Ես, բացի այս բառը թարգմանելուց, նաև այդ երևույթի դեմ փորձում եմ ինչ որ բան անել:  Օրինակ` որոշում եմ, որ մի օր խոսելու եմ հնարավորին չափ քիչ, միայն շատ անհրաժեշտ դեպքերում: Դա, եթե հաջողվում է, լավ սկիզբ է: Հետո սկսվում է ավելի խորը տարբերակը: Փորձեք պատկերացնել, թե ինչ կարող է լինել դա?:Ճ


Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան