Հաճախ յոգայի վարժություններն անելիս մարմնով մեկ սկսում եմ խորը էսթետիկական հաճույք զգալ, ոչ միայն դիրքի գրաֆիկական կերպարի, այլ նաև դրա ստատիկ ու հանդարտ, ներքին գեղեցկությամբ լի էության հետ կապված... մի քանի դիրքեր հատկապես ուժեղ են էդ առումով, մի օր եթե հանդիպենք, հիշեցրեք հենց ձեր մասնակցությամբ կուսումնասիրենք դրանք: Ի դեպ` այդքան էլ դժվար դիրքեր չեն..
Երկնքի Պակասություն
Բուսաբանական այգում առաջ շատ ավելի լավ էր մթնում, հիմա քաղաքի լույսերը չեն թողնում, որպեսզի մութը կարգին ընկնի... Վերջերս էնտեղ Նյու Յորքն էի հիշել, ուր մի քանի տարի է արդեն հաճախ շրջանառում են "Լուսային Աղտոտում" տերմինը: Մեզ իհարկե էդ տեսակ արհավիրքին դեռ շատ կա (էնտեղ իսկապես երկինքը դժվար էր տեսնելը, երկնաքերների, կամ ավելի ճիշտ` երկնաԿԵՐների արանքներից), բայց դե երկնքի պակասությունը արդեն սկսել է զգացվել: Երկինք, օդ, բնության ձայներ.... էդ ամենը մեզ պետք ա, ամեն օր, ոչ թե դեպքից դեպք!
Subscribe to:
Posts (Atom)