հինգշաբթի երեկոյան` նորից աստղա-յոգա (բաց երկնքի տակ)

մեդիտացիան կփորձենք ավելի երկար անել, մոտ քսան րոպե: Ինքնամերսումն էլ սկզբից կանենք: հանդիպում ենք քաղաքում, ու բոլորով միասին գնանք:

պրանայի կղզի - մեծ քաղաքում


դե ինչից սկսեմ? Որ մեկն ասեմ? Մի երկու ժամ յոգա արեցինք բնության մեջ, թարմացանք, զվարճացանք, առույգացանք ու ցրվեցինք տներով: Չէ, բնության մեջ լրիվ ուրիշ ա... Շ~~~ատ լավ ա է ախր...

Գարունն եկավ


Ձմռան վերջին օրը գնացինք բուսաբանական այգի, մաքուր, բնաբույր օդով հագեցած մեր դպրոցում Յոգայի այս տարվա առաջին բացոթյա պարապմունքն անցկացրինք: Հա, մեր դպրոցն էնտեղ ա, բուսաբանականում, երևանյան դպրոցը.. Իսկ հետո ժայռերն են:
Ինչից ասես, որ չխոսեցինք, բայց մի քիչ ցրտոտ էր, շատ երկար չմնացինք: Որոշեցինք մյուս անգամ ավելի լավ պատրաստված գալ, ես լույսերս եմ վերցնելու` ծառերից կախելու համար, կարելի է նաև թեյ վերցնել, վերջում միասին կթեյենք, հենց ծառերի ներքո: Հա, նաև որոշեցինք, որ շուտով մի տեղ հավաքվելու ենք ու "Ավատար" ֆիլմը նայենք: Դուք էլ համեցեք: